Մարզեր

Հայաստանյան ՔՀԿ-ները մեկնարկեցին սոցիալական ինտեգրման ֆորումի աշխատանքները

2 րոպեի ընթերցում

Հայաստանյան ՔՀԿ-ները մեկնարկեցին սոցիալական ինտեգրման ֆորումի աշխատանքները

Սոցիալական ինտեգրման հայաստանյան ՔՀԿ ֆորումը պաշտոնապես մեկնարկեց՝ հյուրընկալելով ՀՀ-ում գործող քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներին և ներկայացնելով ֆորումի ստեղծման գաղափարը, հիմնարար սկզբունքները, վարքագծային կանոնները, գործառույթները, համագործակցության ձևաչափերն ու անդամակցության կանոնները: 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ֆորումը ստեղծվել է 11 ՔՀԿ-ների կողմից՝ ի պատասխան ԼՂ հայերի տեղահանությունից հետո առաջացած սոցիալական հրատապ խնդիրներին։ Տեղահանության հետևանքով բազմահազար անձինք և ընտանիքներ հայտնվել են կենսական նշանակության խնդիրների առջև։ Այս իրավիճակին արձագանքելու նպատակով՝ ինտեգրման հարցերի լուծման անհրաժեշտությունն ու համակարգային մոտեցումների մշակումը դարձան ֆորումի հիմնաքարը:

Վերջին մեկուկես տարվա ընթացքում ֆորումի անդամներն ակտիվորեն մշակել ու ներկայացրել են մի շարք առաջարկներ՝ հատկապես սոցիալական և բնակարանային աջակցության ծրագրերի ուղղությամբ։ Դրանցից մի քանիսը մասնակի կամ ամբողջությամբ ընդունվել են պետական կառույցների և դոնոր համայնքի կողմից։

Ֆորումի ստեղծման գաղափարը համատեղ մշակել են «Առաքելություն Հայաստան» և «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ները, այնուհետև նախաձեռնությանը միացել են «Հայկական Կարիտաս» արեսիրական ՀԿ-ն և մի շարք այլ կազմակերպություններ՝ «Ակցիա սովի դեմ» հիմնադրամը, Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիան, Հայկական Կարմիր Խաչի ընկերությունը, «Հայկական բարեգործական ընդհանուր միություն»-ը, Վորլդ Վիժն Հայաստանը, Մանկական զարգացման հիմնադրամը, «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ն, «Վիննեթ Գորիս» զարգացման հիմնադրամը։

ՔՀԿ ֆորումին անդամակցելու համար անհրաժեշտ է դիմել քարտուղարություն, ստանալ դիմումի անդամակցության փաթեթը՝ ներառյալ ձևաչափը՝ [email protected]։

Դիմումների ընդունման վերջնաժամկետը՝ հոկտեմբերի 30-ն է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում