Գերմանիայից ժամանած դատավորն ու դատախազը վերապատրաստման դասընթաց են իրականացրել զինդատախազների և ռազմական ակադեմիայի կուրսանտների համար

2 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը, Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) աջակցությամբ, 2025 թվականի սեպտեմբերի 27-28-ին, «Խոշտանգումների, անմարդկային կամ նվաստացուցիչ վերաբերմունքի արգելքը զինված ուժերի համատեքստում» թեմայով վերապատրաստման դասընթաց է իրականացրել զինվորական դատախազների, ինչպես նաև Պաշտպանության նախարարության Վ.Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի կուրսանտների համար:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Դատախազությունից հայտնում են, որ վերապատրաստումն իրականացրել են գերմանացի փորձագետները՝ դատախազ, Գերմանիայի զինված ուժերի պահեստազորի կապիտան Քրիստիան Վլասիչը և Դույսբուրգի դատարանի դատավոր Յաննա Լիդկեն:

ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գրիգոր Էլիզբարյանը և ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Եղիազար Ավագյանը սեպտեմբերի 27-ին ընդունել են գերմանացի փորձագետներին, IRZ-ի երևանյան գրասենյակի ծրագրերի համակարգող Նելլի Թումասյանին և քննարկել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի շրջանակ: 

Նույն օրը գերմանացի դատախազն ու դատավորն այցելել են Պաշտպանության նախարարության Վ.Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա, հանդիպել Ակադեմիայի պետ Արսեն Մանգասարյանին և կուրսանտների համար վերապատրաստում իրականացրել «Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում խոշտանգումների և վատ վերաբերմունքի գործերի քննության առանձնահատկությունները զինված ուժերի համատեքստում» թեմայով: Այնուհետև, ՀՀ զինվորական դատախազությունում, դատախազների մասնակցությամբ, քննարկվել են խոշտանգումների և վատ վերաբերմունքի գործերի քննության՝ հայկական ու գերմանական փորձն ու առանձնահատկությունները:

2025 թվականի սեպտեմբերի 28-ին դատախազների մասնակցությամբ վերապատրաստումն իրականացվել է ՀՀ գլխավոր դատախազությունում: Անդրադարձ է կատարվել խոշտանգումների, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի արգելքին՝ ըստ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի, արդյունավետ քննություն անցկացնելու պարտականությանը, ՄԻԵԴ-ի արդյունավետ քննության չափանիշներին և այլ հարցերի:

Հայերեն Русский

ՀՀ կապիտալի շուկայի զարգացումն ունի ավելի մեծ հնարավորություններ. Երևանում կայացավ կարևոր միջազգային համաժողով

Տիգրան Ավինյանը Սինա Ալ Ֆաթթահիի և Սալահ Թահլաքի հետ քննարկել է Նորագյուղի «Downtown» նախագծի զարգացման հեռանկարները

Հայաստանում մեկնարկել է առողջության համընդհանուր ապահովագրության բարեփոխմանն աջակցող ԵՄ «Թվինինգ» ծրագիրը

Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ ԿԳՄՍՆ-ին կից գիտամեթոդական խորհրդի նիստում քննարկվել է ԱԳՆ նախկին շենքի վերակառուցման նախագիծը

Հոկտեմբերի 1-ի միջոցառումների անոնս

Նկարչուհի, դիզայներ Աննա Հարությունյանը Միլանի նորաձևության շաբաթվա շրջանակում արժանացել է «Լավագույն հավաքածու» մրցանակին

Հայաստանի Կարմիր գրքում գրանցված Սպիտակագլուխ անգղը տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի

Վառելիքի շրջանառության ոլորտը Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի ուշադրության կենտրոնում է. խոսնակ

Ամերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկ. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունում

ԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանք