Թալիբները գերությունից ազատել են ԱՄՆ-ի քաղաքացու

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ թալիբներն ազատ են արձակել Միացյալ Նահանգների քաղաքացի Ամիր Ամիրիին, որն Աֆղանստանում բանտարկված էր 2024 թվականի դեկտեմբերից։ 

«Այսօր մենք տանը ողջունում ենք Ամիր Ամիրիին, ամերիկացուն, որն անարդարացիորեն ձերբակալվել էր Աֆղանստանում։ Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել Կատարին ազատ արձակման գործում ցուցաբերած օգնության համար։ Նախագահ Թրամփը հստակ հասկացրել է, որ մենք կանգ չենք առնի, մինչև որ արտասահմանում անարդարացիորեն ձերբակալված բոլոր ամերիկացիները չվերադառնան տուն», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ, գրել է Ռուբիոն սոցիալական ցանցերում։

Միևնույն ժամանակ Աֆղանստանի ԱԳ նախարարությունը հաղորդել է նախորդ օրը երեկոյան երկրի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ամիր Խան Մութաքին հանդիպել է  ձերբակալվածների հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ադամ Բոլերի գլխավորած պատվիրակության հետ։

Բոլերը ողջունել է ԱՄՆ-ի քաղաքացուն ազատ արձակելու վերաբերյալ թալիբների որոշումը և Աֆղանստանի ու Միացյալ Նահանգների միջև բանակցությունները բնութագրել է որպես կառուցողական։ Ինչպես հաղորդում է Աֆղանստանի արտաքին գործերի նախարարությունը, նա երկխոսությունը շարունակելու հույս է հայտնել։

Հայերեն Русский

Դրա վրա չենք կառուցում մեր քաղաքականությունը․ Միրզոյանը՝ Թուրքիայի և Ադրբեջանի միջև հնարավոր հակասությունների մասին

Պետք է պահպանենք մեր խաղային դեմքն ու ձեռագիրը. Տուլիպան` «ԱԶ Ալկմար»-ի դեմ խաղի մասին

Մոսկվայի և Պեկինի հարաբերություններն ուղղված չեն որևէ մեկի դեմ. Պուտինն ընդունել է Չինաստանի վարչապետին

ԹՐԻՓՓ-ով զենք-զինամթերք չի կարող անցնել․ Միրզոյանը խոսել է այդ հարցում Ադրբեջանի հետ առկա ըմբռնման մասին

Ռուսական կողմն «արդյունավետ» և «բովանդակալից» է գնահատել Պուտինի և Ուիթքոֆի հանդիպումը

Մատենադարանի հարակից տարածքում նոր այգի կհիմնվի

Բնության վիճակի գնահատման միասնական չափորոշիչները կարող են օգնել բիզնեսին գնահատել ռիսկերն ու հնարավորությունները. քննարկում՝ COP-17-ի շրջանակում

Պուտինը և Ուիթքոֆն ավարտել են հանդիպումը

Մակրոնը հայտարարել է, որ համաշխարհային ղեկավարները «հիմար» մեկնաբանություններ են արել Ֆրանսիայում անկարգությունների վերաբերյալ

Թուրքիան, Կատարը, Ինդոնեզիան և Պակիստանը պաշտպանական համագործակցության հուշագիր են ստորագրել