Քաղաքականություն

ՀՀ դեսպանը մասնակցել է Աթենքի Դուրղուտի թաղամասում նացիստական բռնությունների զոհ դարձածների հիշատակի միջոցառմանը

2 րոպեի ընթերցում

ՀՀ դեսպանը մասնակցել է Աթենքի Դուրղուտի թաղամասում նացիստական բռնությունների զոհ դարձածների հիշատակի միջոցառմանը

Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը մասնակցել է Աթենքի քաղաքապետարանի հովանավորությամբ, Հունաստանի հայերի միության և «Պիղասոս» մարզամշակութային կազմակերպության համատեղ կազմակերպած հիշատակի միջոցառմանը՝ վերնագրված «Դուրղուտին հիշում է շրջափակումը»։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հունաստանում ՀՀ դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջը տեղեկացնում է, որ միջոցառումը նվիրված է եղել Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Աթենքի Դուրղուտի թաղամասում նացիստական բռնությունների զոհ դարձածներին, որոնց թվում նաև բազմաթիվ հայեր են եղել։ Դեսպան Մկրտչյանը ծաղկեպսակ է զետեղել հուշարձանին և հանդես եկել ողջույնի խոսքով՝ ընդգծելով հայ և հույն ժողովուրդների պատմական բարեկամության, ընդհանուր պայքարի և պատմական հիշողության պահպանման կարևորությունը։

Միջոցառմանը ներկա են եղել Հունահայոց թեմի առաջնորդ Տեր Խորեն եպիսկոպոս Առաքելյանը, Աթենքի քաղաքապետարանի ներկայացուցիչներ, Ատտիկայի շրջանի փոխնահանգապետեր, Հունաստանի խորհրդարանի պատգամավորներ, ինչպես նաև տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ։

Ըստ աղբյուրի՝ մշակութային ծրագրով հանդես են եկան «Ավետիս» հայկական ժողովրդական պարախումբը և Մկրտիչ Պողոսյանի ժողովրդական երաժշտական խումբը։ 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում