Քաղաքականություն

2026 թվականին վերընտրվելու դեպքում ՀՀ իշխանությունը հանրաքվե կանցկացնի նոր Սահմանադրություն ընդունելու հարցով

1 րոպեի ընթերցում

2026 թվականին վերընտրվելու դեպքում ՀՀ իշխանությունը հանրաքվե կանցկացնի նոր Սահմանադրություն ընդունելու հարցով

Հայաստանի իշխանությունը 2026 թվականին երկրում սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրություններում վերընտրվելու դեպքում համաժողովրդական հանրաքվե կկազմակերպի նոր Սահմանադրություն ընդունելու համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՄԱԿ-ի ամբիոնից ունեցած ելույթում այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

«Ժողովրդավարության ոլորտում մեր ունեցած ձեռքբերումներն առավել ինստիտուցիոնալ ու ժողովրդամետ դարձնելու համար առաջիկայում մենք մտադիր ենք անել հաջորդ քայլը․ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում ժողովրդի մանդատը եւս մեկ անգամ ստանալուց հետո կնախաձեռնենք համաժողովրդական հանրաքվե նոր  Սահմանադրություն ընդունելու համար, որի արդյունքում իշխանության բոլոր ճյուղերը, եւ երկրում հաստատված իրավակարգը օրգանական կապով կկապվեն սահմանադիրի, այսինքն՝ ժողովրդի հետ՝ Հայաստանի պետականությունը դարձնելով հարատեւ ու ժողովրդակենտրոն»,- ասել է ՀՀ վարչապետը։ 

Կարդացեք հոդվածը` EnglishქართულიРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում