Արմավիրի մարզի Արաքս գյուղում կրակոցների հետևանքով 1 մարդ զոհվել է. կա ձերբակալված
1 րոպեի ընթերցում

Ոստիկանությունն ահազանգ է ստացել Արմավիրի մարզի Արաքս գյուղում կրակոցների մասին։
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը՝ հայտնելով, որ կրակոցների հետևանքով 1 մարդ մահացել է։
«Նախնական տվյալներով կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանություն է եղել: Կա ձերբակալված անձ: Հանգամանքները պարզվում են»,- նշեց Սարգսյանը։