Իրավունք

Տավուշի նախկին մարզպետ Հովիկ Աբովյանից բռնագանձվել է 1,5 միլիոն ԱՄՆ դոլար

1 րոպեի ընթերցում

Տավուշի նախկին մարզպետ Հովիկ Աբովյանից բռնագանձվել է 1,5 միլիոն ԱՄՆ դոլար

Հայաստանի գլխավոր դատախազությունը հայտնում է, որ Տավուշի նախկին մարզպետ Հովիկ Աբովյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձվել է 1.5 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք շուրջ 608 միլիոն դրամ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ գլխավոր դատախազությունն այս մասին հաղորդագրություն է տարածել։ 

«Գլխավոր դատախազությունը տեղեկացրել էր, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործառույթի շրջանակում, 2024 թվականի փետրվարի 15-ին հաշտության համաձայնություն է կնքվել Տավուշի նախկին մարզպետ Հովիկ Աբովյանի և նրան փոխկապակցված անձանց հետ: Դատարանի կողմից հաստատված Հաշտության հիմքը  2024 թվականի հունվարի 22-ին Հովիկ Աբովյանի և նրան փոխկապակցված անձանց կողմից Գլխավոր դատախազություն ներկայացված՝ գործի քննությունը հաշտությամբ ավարտելու վերաբերյալ դիմումն էր, որով վերջիններս պատրաստակամություն էին հայտնել Հայաստանի Հանրապետության սեփականությանը փոխանցել շուրջ 608 միլիոն դրամ:

2025 թվականի սեպտեմբերի 26-ի դրությամբ շուրջ 608 միլիոն դրամն ամբողջությամբ վճարվել է ՀՀ բյուջե»: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում