Երևանի քաղաքապետարանը «Էրեբունի-Երևան-2807» տոնակատարությունների շրջանակներում հայտարարում է երեխաների երեք մրցույթ

2 րոպեի ընթերցում

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի երեխաների և սոցիալական պաշտպանության վարչությունը «Էրեբունի-Երևան-2807» տոնակատարությունների շրջանակներում հայտարարում է մի շարք միջոցառումներ երեխաների մասնակցությամբ․

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից, 3-5-րդ դասարանների աշակերտների համար կազմակերպվում է «Սիրո նամակ՝ Երևանին» շարադրությունների մրցույթ։ Շարադրությունները պետք է ներկայացնել դպրոցներում, որոնք կհավաքվեն և կներկայացվեն Երևանի քաղաքապետարան։

«11-14 տարեկանների համար՝ «Իմ Երևանը, իմ արվեստը» խորագրով մրցույթ։ Աշխատանքները պետք է ուղարկել, ներբեռնելով հետևյալ հղմամբ կամ ուղարկել children.social@yerevan.am էլ. փոստին:

13-15 տարեկանների համար՝ «Երևանն իմ աչքերով» մրցույթ։ Երեխաները կարող են ներկայացնել Երևանի մասին մինչև 5 րոպե տևողությամբ ցանկացած ժանրի տեսաֆիլմ՝ հետևյալ հղմամբ կամ ուղարկել children.social@yerevan.am էլ. փոստին: Յուրաքանչյուր միջոցառման ժամանակ հանձնաժողովի կողմից կընտրվեն 10 լավագույն աշխատանքները, որոնք կցուցադրվեն Երևանի քաղաքապետարանում։ Իսկ այդ աշխատանքների հեղինակ երեխաները կհյուրընկալվեն Երևանի քաղաքապետի կողմից»,- ասվումէ հայտարարության մեջ։

Հայտերի ներկայացման վերջնաժամկետը հոկտեմբերի 5-ն է։

Հայերեն

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն