Երևան

Երևանի քաղաքապետարանը «Էրեբունի-Երևան-2807» տոնակատարությունների շրջանակներում հայտարարում է երեխաների երեք մրցույթ

2 րոպեի ընթերցում

Երևանի քաղաքապետարանը «Էրեբունի-Երևան-2807» տոնակատարությունների շրջանակներում հայտարարում է երեխաների երեք մրցույթ

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի երեխաների և սոցիալական պաշտպանության վարչությունը «Էրեբունի-Երևան-2807» տոնակատարությունների շրջանակներում հայտարարում է մի շարք միջոցառումներ երեխաների մասնակցությամբ․

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից, 3-5-րդ դասարանների աշակերտների համար կազմակերպվում է «Սիրո նամակ՝ Երևանին» շարադրությունների մրցույթ։ Շարադրությունները պետք է ներկայացնել դպրոցներում, որոնք կհավաքվեն և կներկայացվեն Երևանի քաղաքապետարան։

«11-14 տարեկանների համար՝ «Իմ Երևանը, իմ արվեստը» խորագրով մրցույթ։ Աշխատանքները պետք է ուղարկել, ներբեռնելով հետևյալ հղմամբ կամ ուղարկել [email protected] էլ. փոստին:

13-15 տարեկանների համար՝ «Երևանն իմ աչքերով» մրցույթ։ Երեխաները կարող են ներկայացնել Երևանի մասին մինչև 5 րոպե տևողությամբ ցանկացած ժանրի տեսաֆիլմ՝ հետևյալ հղմամբ կամ ուղարկել [email protected] էլ. փոստին: Յուրաքանչյուր միջոցառման ժամանակ հանձնաժողովի կողմից կընտրվեն 10 լավագույն աշխատանքները, որոնք կցուցադրվեն Երևանի քաղաքապետարանում։ Իսկ այդ աշխատանքների հեղինակ երեխաները կհյուրընկալվեն Երևանի քաղաքապետի կողմից»,- ասվումէ հայտարարության մեջ։

Հայտերի ներկայացման վերջնաժամկետը հոկտեմբերի 5-ն է։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում