Աշխարհ

Իսրայելի վարչապետի ելույթի ընթացքում տասնյակ պատվիրակներ լքեցին ՄԱԿ-ի դահլիճը

1 րոպեի ընթերցում

Իսրայելի վարչապետի ելույթի ընթացքում տասնյակ պատվիրակներ լքեցին ՄԱԿ-ի դահլիճը

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի ժամանակ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ելույթին արձագանքել են բողոքի ակցիաներով․ տարբեր երկրների տասնյակ պատվիրակներ զանգվածաբար լքել են դահլիճը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով AP-ին, Նեթանյահուն իր ելույթում հայտարարել է, որ Իսրայելը պետք է ավարտի աշխատանքը Գազայում ՀԱՄԱՍ-ի դեմ՝ չնայած միջազգային հանրության աճող քննադատություններին և հրադադարի պահանջներին։ 

«Արևմտյան որոշ առաջնորդներ գուցե տեղի են տալիս ճնշումներին, բայց ես ձեզ երաշխավորում եմ՝ Իսրայելը դա չի անի»,– ասել է նա։

Ելույթի ընթացքում դահլիճում հնչել են նաև բողոքող ձայներ, մինչդեռ որոշ հատվածներում հնչել են ծափահարություններ։ ԱՄՆ պատվիրակությունը, որը աջակցում է Իսրայելի գործողություններին, մնացել է դահլիճում։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում