Քաղաքականություն

Միջազգային իրավունքը, պետք է լիովին կիրառվի բոլոր զենքերի նկատմամբ՝ անցյալի, ներկայի և ապագայի. ՀՀ ԱԳ փոխնախարար

2 րոպեի ընթերցում

Միջազգային իրավունքը, պետք է լիովին կիրառվի բոլոր զենքերի նկատմամբ՝ անցյալի, ներկայի և ապագայի. ՀՀ ԱԳ փոխնախարար

Նյու Յորքում՝ ՄԱԿ ԳԱ 80-րդ նստաշրջանի շրջանակներում, Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել «Արհեստական բանականությունը միջազգային խաղաղության և անվտանգության համատեքստում․ բարդությունների, բազմաբնույթ ազդեցության և պատասխանատու օգտագործման հարցերի հասցեագրում» խորագրով ՄԱԿ ԱԽ բաց բանավեճին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ իր խոսքում ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է ժամանակակից աշխարհում հակամարտությունների անկանխատեսլի բնույթը՝ հաշվի առնելով անօդաչու թռչող սարքերի, արհեստական բանականության և մահաբեր ինքնավար ռազմական համակարգերի կիրառումը, և շեշտել, որ դրանց հետևանքով առաջանում են լուրջ մարդասիրական և իրավական խնդիրներ, և դրանց անվերահսկելի տարածումը կարող է անկայունություն ստեղծել առանձին մարտադաշտերից շատ ավելի հեռու:

«Հայաստանի դիրքորոշումը հստակ է. միջազգային իրավունքը, և, մասնավորապես, միջազգային մարդասիրական իրավունքը, ներառյալ՝ օրինականության, համաչափության, նախազգուշացման և տարբերակման սկզբունքները, պետք է լիովին կիրառվի բոլոր զենքերի նկատմամբ՝ անցյալի, ներկայի և ապագայի: Մենք խորապես համոզված ենք, որ այս սկզբունքները չեն կարող խախտվել կամ ընտրողաբար կիրառվել նոր տեխնոլոգիաների համատեքստում»։,- նշել է ԱԳ փոխնախարարը: 

Նրա խոսքով՝ արհեստական ​​բանականության ռազմական կիրառման հնարավոր օգուտների վերաբերյալ քննարկումները կարող են տեղի ունենալ միայն այն դեպքում, երբ պետությունների միջև գոյություն ունենան կարգավորումներ և ընդհանուր ըմբռնում: Կարևորել է ՄԱԿ-ի, մասնավորապես՝ Անվտանգության խորհրդի՝ որպես համախբող կամուրջի դերը՝ տվյալ հարցում տարաձայնությունների հաղթահարման և առավել ներառական երկխոսության ապահովման գործում։

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում