Չէի կարծում, որ հեշտությամբ կհաղթեմ օլիմպիական չեմպիոնին. Մալխաս Ամոյան

2 րոպեի ընթերցում

Ըմբշամարտի աշխարհի առաջնությունների կրկնակի ոսկե մեդալակիր, Եվրոպայի քառակի չեմպիոն Մալխաս Ամոյանը հայտարարել է, որ Զագրեբում անցկացված աշխարհի առաջնությանը մասնակցել է միայն ոսկե մեդալ նվաճելու մտքով։ 

«Աշխարհի առաջնությանը մասնակցում էի միայն ոսկե մեդալ նվաճելու համար: Շատ լավ նախապատրաստական փուլ էի անցել և մինչ աշխարհի առաջնությունն էլ մասնակցել էի միջազգային մրցաշարի: Չէի կարծում, որ հեշտությամբ կհաղթեմ օլիմպիական չեմպիոնին, որը մեր քաշային կարգում ուժեղագույններից է: Եվրոպայի առաջնությունից հետո, ինչ նախապատրաստվում էի աշխարհի առաջնությանը, կարողացա հասնել նրան, որ հոգեպես էլ պատրաստ լինեմ օլիմպիական չեմպիոնին հաղթելուն»,-«Արմենպրես»-ի մամուլի սրահում` լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ամոյանը:

Խոսելով եզրափակչում օլիմպիական չեմպիոն, ճապոնացի Նաո Կուսակայի  հետ որոշիչ գոտեմարտի մասին` Մալխաս Ամոյանն առանձնացրեց, որ Փարիզի Օլիմպիական խաղերից հետո իր համար բարդ շրջան էր, որի ընթացքում մեծ աշխատանք է տարվել հենց այդ մրցակցին հաղթելու ուղղությամբ: 

Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության 77 կգ քաշային կարգի եզրափակիչում Մալխաս Ամոյանը մրցեց Ճապոնիայի ներկայացուցիչ, 2024 թվականի Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր Նաո Կուսակայի հետ ու գերազանցեց նրան 10:1 հաշվով: Մալխաս Ամոյանը Փարիզ-2024-ի բրոնզե մեդալակիր է, Եվրոպայի չեմպիոն է դարձել 2022, 2023, 2024, 2025 թվականներին, իսկ աշխարհի առաջնության առաջին ոսկին նվաճել է 2021 թվականին: 

Հայերեն

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կարձագանքի Իրանի կողմից ամերիկյան ուղղաթիռի խոցմանը

Հորմուզի նեղուցով նավթի մատակարարումները լիովին կվերականգնվեն ոչ շուտ, քան 2027-ին․ ԱՄՆ էներգետիկայի նախարարություն

Եղիշե Մելիքյանը գոհ է Մոլդովայի դեմ խաղում իր ֆուտբոլիստների կատարած աշխատանքից

ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը Սյունիքում կհանդիպի պաշտոնյաների հետ

Ալբանիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Հայաստան-Մոլդովա ընկերական խաղն ավարտվեց ոչ-ոքի

Վարչապետը հանձնարարել է արագ լուծումներ գտնել Գյումրիի փողոցների և բակերի խնդիրների համար

Առաջիկայում կսկսվի Քաջարանի թունելի շինարարությունը․ Փաշինյան

Աջափնյակ մետրոյի կայարանի նախագիծը պատրաստ է իրագործման․ վարչապետ

Բուլղարիայի ԱԺ նախագահն ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել է ռազմավարական գործընկերության վերաբերյալ հարցեր․ BTA