Իրավունք

Այս պահին որևէ նորություն չունենք հայտնելու. ՆԳՆ-ն՝ Փարաքարի համայնքապետի սպանության մեջ կասկածվողին հայտնաբերելու լուրերի մասին

1 րոպեի ընթերցում

Այս պահին որևէ նորություն չունենք հայտնելու. ՆԳՆ-ն՝ Փարաքարի համայնքապետի սպանության մեջ կասկածվողին հայտնաբերելու լուրերի մասին

Ներքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանն անդրադարձել է մամուլում տարածվող լուրերին, թե Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի և ոստիկանության աշխատակից Կարեն Աբրահամյանի սպանության մեջ կասկածվող անձը հայտնաբերվել է։ 

«Արմենպրես»-ի հետ զրույցում ՆԳՆ մամուլի խոսնակը, անդրադառնալով տարածվող լուրին, նշեց. 

«Այս պահին որևէ նորություն չունենք հայտնելու: Միջոցառումները շարունակվում են»: 

Ավելի վաղ MediaHub-ը գրել էր, որ Վալոդյա Գրիգորյանի և Կարեն Աբրահամյանի սպանության մեջ կասկածվող անձին ոստիկանները հայտնաբերել են։ Ըստ լրատվամիջոցի տեղեկությունների՝ սպանության մեջ կասկածվողը Փարաքարի նախկին համայնքապետ Մհեր Ախտոյանի հորաքրոջ որդու՝ փետրվարին սպանված 29-ամյա Գրիգոր Օհանյանի եղբայրն է: 

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում