1 րոպեի ընթերցում
Երևանում Փոքր կենտրոնում սեպտեմբերի 25–ին ժամը 18:30-ի սահմաններում բարձր լարման մալուխային գծի ստորգետնյա վթար է տեղի ունեցել:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՀԷՑ–ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը:
«ՀԷՑ-ի հերթապահ խումբը 1,5-2 ժամվա ընթացքում կվերացնի վթարը»,–նշել է Պետրոսյանը:
Նա շնորհակալություն է հայտնել ՀԷՑ-ի Շահագործման շրջանների հերթապահ խմբերին՝ շուրջօրյա հերթապահության ու օպերատիվ եւ անխոնջ աշխատանքի համար: