Քաղաքականություն

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը ելույթ է ունեցել «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» թեմայով միջոցառմանը

1 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը ելույթ է ունեցել «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» թեմայով միջոցառմանը

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը Նյու Յորքում,մասնակցել և ելույթով հանդես է եկել «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» թեմայով  նախարարական մակարդակի հարակից միջոցառմանը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ ելույթի ընթացքում նախարարի տեղակալը վերահաստատել է խաղաղության և անվտանգության, հակամարտությունների կանխարգելման և հետհակամարտային գործընթացներում կանանց լիարժեք և հավասար ներգրավվածության ապահովմանն ուղղված ՀՀ կառավարության հանձնառությունը։ 

Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկաների ուշադրությանն է ներկայացրել ՄԱԿ ԱԽ «Կանայք, խաղաղություն, անվտանգություն» 1325 բանաձևի իրականացման ՀՀ գործողությունների երրորդ ծրագիրը:

ԱԳ նախարարի տեղակալը կարևորել է նաև «Կանայք, խաղաղություն, անվտանգություն» օրակարգի խթանման շրջանակներում միջազգային գործընկերների հետ համագործակցությունը։

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishEspañol
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում