Հայաստանն ու Իրանը համատեղ արտադրական ձեռնարկություններ ու գործարաններ բացելու պայմանավորվածություն ունեն

2 րոպեի ընթերցում

Երևանն ու Թեհրանը  պայմանավորվածություն ունեն համատեղ արտադրական ձեռնարկություններ ու գործարաններ բացել ինչպես Իրանում, այնպես էլ Հայաստանում։ 

Մոսկվայում «Արմենպրես»-ի թղթակցի հարցին ի պատասխան՝ այս մասին ասել է Իրանի Իսլամական Հանրապետության արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Մոհամադ Աթաբակը՝ անդրադառնալով Եվրասիական տնտեսական միության և Իրանի միջև ազատ առևտրի համաձայնագրի շրջանակում իրականացվող աշխատանքներին և այդ համատեքստում Հայաստանի հետ համագործակցությանը։ 

«Հայաստանի Հանրապետության հետ մեր երկիրը ունի շատ լավ հարաբերություններ։ Երկու երկրների միջև տնտեսական ու առևտրային համագործակցության ծավալներն աստիճանաբար աճում են։ Վերջերս նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ մեր այցի ընթացքում քննարկել ենք համագործակցության բոլոր ոլորտները՝ արտադրություն, առևտուր, ապրանքների մատակարարում և հանածոների մշակում։ Խոսվել է նաև փոխադարձ ներդրումների, արտադրական նախագծերի իրականացման և շուկաներում իրացման հնարավորությունների ընդլայնման մասին։ Ունենք պայմանավորվածություն համատեղ արտադրական ձեռնարկություններ և գործարաններ բացելու վերաբերյալ ինչպես Իրանում, այնպես էլ Հայաստանում»,- նշել է իրանցի նախարարը և ընդգծել, որ կողմերը համագործակցության մեծ ներուժ են տեսնում։  

Նշենք, որ այսօր՝ սեպտեմբերի 24-ին, Մոսկվայում մեկնարկել է Եվրասիական տնտեսական միության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև ամբողջական ազատ առևտրի համաձայնագրի իրականացման համատեղ կոմիտեի առաջին նիստը։ Նիստի օրակարգում են Իրանի կողմից ԵԱՏՄ երկրներից ապրանքների ներմուծման քանակային սահմանափակումների և տեխնիկական խոչընդոտների վերացումը, առևտրի թվայնացումը, «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի զարգացումը և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ արդիական հարցեր։

Հայերեն English Français Русский Türkçe

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան