Քաղաքականություն

Մեր խնդիրը բոլոր բնագավառներում ԵՄ ստանդարտներին հասնելն է․ Փաշինյան

2 րոպեի ընթերցում

Մեր խնդիրը բոլոր բնագավառներում ԵՄ ստանդարտներին հասնելն է․ Փաշինյան

Հայաստանի Հանրապետության առջև դրված նպատակը բոլոր բնագավառներում Եվրոպական միության սահմանած ստանդարտներին հասնելն է։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ժողովրդավարության հայկական ֆորումի շրջանակում «Ժողովրդավարության որակը Հայաստանում. մարտահրավերներ և գնահատման ցուցիչներ» թեմայով պանելային քննարկման ընթացքում հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

«Շատ հնչում է հարցը, թե ԵՄ-ին անդամագրվելը Հայաստանի համար ինչքանով է իրատեսական, ոչ իրատեսական, բայց կառավարությունը և քաղաքական մեծամասնությունն ի՞նչ են ասում․ մեր խնդիրն է հասնել Եվրամիության ստանդարտներին՝ բոլոր բնագավառներում։ Մենք հասկանում ենք, որ նույնիսկ դրանից հետո մենք, կարող է, չդառնանք ԵՄ անդամ, բայց մեր հիմնական խնդիրը ԵՄ ստանդարտներին համապատասխանելն է, որովհետև, երբ մենք այդ կետին հասնենք, ընդունվենք՝ լավ, չընդունվենք՝ մենք մեր արդյունքը, բայց մենք մեր խնդիրը լուծած կլինենք, մենք մեր ստանդարտների հարցը լուծած կլինենք»,- ասաց վարչապետը։ 

Հայաստանի Ազգային ժողովը մարտի 26-ին երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագիծը։  

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishEspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում