Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շահագրգռված չէ սպառազինությունների մրցավազքով
1 րոպեի ընթերցում

Ռուսաստանը շահագրգռված չէ լարվածության սրմամբ և սպառազինությունների մրցավազքի հրահրմամբ։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի Անվտանգության խորհրդի հետ խորհրդակցության ժամանակ։
Կրեմլի ղեկավարն ընդգծել է, որ Ռուսաստանը վստահ է զսպման ազգային ուժերի հուսալիության և արդյունավետության հարցում։
«Բայց միևնույն ժամանակ շահագրգռված չենք լարվածության հետագա սրմամբ կամ սպառազինությունների մրցավազքի հրահրմամբ», - նշել է Պուտինը։
Նա հայտարարել է, որ Ռուսաստանն ի վիճակի է պատասխանելու ցանկացած սպառնալիքի, ընդ որում, ոչ միայն խոսքով, այլև ռազմատեխնիկական միջոցների կիրառմամբ։
«Ընդգծեմ, և ոչ ոք չպետք է կասկածի դրանում, Ռուսաստանն ի վիճակի է պատասխանելու ցանկացած գոյություն ունեցող և նոր ծագող սպառնալիքների։ Պատասխանել ոչ միայն խոսքով, այլև ռազմատեխնիկական միջոցների կիրառմամբ», - ընդգծել է ՌԴ նախագահը: