Ադրբեջան

Ադրբեջանում հատուկ կարանտինային ռեժիմը երկարաձգել են մինչև 2026 թ. հունվարի 1-ը

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանում հատուկ կարանտինային ռեժիմը երկարաձգել են մինչև 2026 թ. հունվարի 1-ը

Ադրբեջանի իշխանությունները կորոնավիրուսի համավարակի պատճառով սահմանված հատուկ կարանտինային ռեժիմը երկարաձգել են մինչև 2026 թ. հունվարի 1-ը: Համապատասխան որոշումը ստորագրել է երկրի վարչապետ Ալի Ասադովը: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից:

«Ադրբեջանի տարածքում կորոնավիրուսային վարակի տարածումը և դրա հնարավոր հետևանքները կանխելու նպատակով երկրի տարածքում հատուկ կարանտինային ռեժիմի գործողության ժամկետը երկարաձգվում է մինչև 2026 թվականի հունվարի 1-ի ժամը 06:00-ն», - ասվում է հանրապետության Նախարարների կաբինետի կայքում հրապարակված փաստաթղթում: 

Ավելի վաղ Ադրբեջանում հատուկ կարանտինային ռեժիմի գործողության ժամկետը սահմանվել էր մինչև 2025 թվականի հոկտեմբերի 1-ը:

Ադրբեջանում չեղյալ են հայտարարվել համավարակի սկզբում սահմանված գրեթե բոլոր կարանտինային սահմանափակումները.  դիմակ կրելու ռեժիմը, օտարերկրյա քաղաքացիների համար մուտք գործելիս օդանավակայաններում, ինչպես նաև խոշոր առևտրի կենտրոններ, ռեստորաններ, սրճարաններ և հյուրանոցներ այցելելիս քովիդ-անձնագրերի ներկայացման պահանջը: Միևնույն ժամանակ, երկրի ցամաքային սահմանները փակ են մնում հատման համար:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում