ԿԳՄՍ նախարարությանը կից գիտամեթոդական խորհրդի նիստում քննարկվել է 6 նախագիծ

2 րոպեի ընթերցում

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի է ունեցել նախարարությանը կից գիտամեթոդական խորհրդի 15-րդ նիստը:   

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախարարությունից հայտնում են, որ նիստում քննարկվել է պատմության և մշակույթի հուշարձանների նորոգմանը, ամրակայմանը, վերականգնմանն ու տեղափոխմանն առնչվող 6 նախագիծ. 

  • Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Աճեմյան 2/2 հասցեի շինության մի մասի ամրակայման, արևելյան պատշգամբի ապամոնտաժման նախագիծը համարվել է ընդունելի՝ պայմանով, որ կկատարվի փայտի  նյութաբանական հետազոտություն, իսկ ապամոնտաժման աշխատանքները կիրականացվեն փայտագործ մասնագետի ներկայությամբ:
  • Արենի-1 քարայրի թանգարանացման ծրագրի՝ հնագիտական թանգարանի, գինեգործության պատմության սրահի, հուշանվերների և այցելուների մուտքի կարգավորման շինության, անձնակազմի հանգստի ու գրասենյակային շինության և հուշարձանի մուտքն ապահովող կամրջակի շինարարության նախագիծը վերադարձվել է լրամշակման:
  • Սյունիքի մարզի Վերիշեն համայնքի Սուրբ Հռիփսիմե եկեղեցու նորոգման վերականգնման և տարածքի բարեկարգման /հարակից տնակի վերաօգտագործման/ Էսքիզային նախագիծը վերադարձվել է լրամշակման:
  • Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի մշակույթի տան լրամշակված էսքիզային նախագիծը համարվել է ընդունելի պայմանով, որ նախագծում կպահպանվեն բոլոր նորմատիվները:
  • Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Ա. Խանջյան փողոց N 9/6 հասցեում նախատեսվող բազմաֆունկցիոնալ բնակելի շենքի կառուցման լրամշակված էսքիզային նախագիծը համարվել է ընդունելի:
  • Երևան քաղաքի Արամի փ. 7 շենք, 3 բնակելի տուն և Արամի փ. 7 առևտրագործարարական շենքի հասցեներում նախատեսվող թաղամասի և առանցքներով պարփակված հատվածամասում գտնվող շենքերի հարկերի ավելացման և վերակառուցման աշխատանքային նախագիծը համարվել է ընդունելի:   
Հայերեն

ՃՏՊ Օհանավան բնակավայրի մոտակայքում․ նախնական տվյալներով կան զոհեր

Մենք որդեգրել ենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Փաշինյանը` հայ-ռուսական հարաբերությունների մասին

Տեղի է ունեցել Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

Հարևան երկրներն Իրանի համար առաջնահերթություն են. Արաղչի

Ականավոր դաշնակահար Դմիտրի Մասլեևը մենահամերգներով հանդես կգա Երևանում և ՀՀ մարզերում

Դեպի Լուսին և հետ․ լուսնային «Արտեմիս-2» առաքելության տիեզերագնացի բացառիկ հարցազրույցը «Արմենպրես»-ի հետ

Մոհսեն Ռեզային Իրանի իրավունքների և պահանջների վերաբերյալ ԱՄՆ-ի պատասխանը համոզիչ չի համարում

«Silicon Mountains 2026» համաժողովի շրջանակում կայացավ Միկրոէլեկտրոնիկայի 21-րդ միջազգային օլիմպիադայի մրցանակաբաշխությունը

Ավելի քան 100 ընկերություն և նախագգիծ՝ 10-ից ավելի երկրներից. Երևանը պատրաստվում է TOON EXPO-ին

Դոնալդ Թրամփը հայտարարել է տարեվերջից Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնությունը դադարեցնելու մասին