Իրավունք

Իջևան համայնքին է վերադարձվել քաղաքային զբոսայգու շատրվաններին հարակից հողամասը

2 րոպեի ընթերցում

Իջևան համայնքին է վերադարձվել քաղաքային զբոսայգու շատրվաններին հարակից հողամասը

Տավուշի մարզի դատախազությունում, պետական և համայնքային շահերի պաշտպանության շրջանակում կատարված ուսումնասիրության արդյունքում, պարզվել է, որ Իջևան համայնքի նախկին ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի կողմից 2014 թվականի նոյեմբերի 28-ին կնքվել է համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին պայմանագիր:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ պայմանագրի համաձայն՝ կառուցապատողին է տրամադրվել Իջևան համայնքի Սպանդարյան փողոց 1/91 հասցեում գտնվող քաղաքային զբոսայգու շատրվաններին կից՝ հասարակական կառուցապատման նշանակության 0.03 հա մակերեսով հողամաս՝ 99 տարի ժամկետով: 

Ուսումնասիրությամբ պարզվել է, որ կառուցապատման իրավունք ունեցող անձը հողամասից օգտվել է պայմանագրի պայմաններին անհամապատասխան՝ չի իրականացրել կառուցապատում: 

Մարզի դատախազի կողմից գրություն է հասցեագրվել Իջևան համայնքի ղեկավարին՝ հողամասի նկատմամբ գրանցված կառուցապատման իրավունքը դադարեցնելու, անշարժ գույքը համայնքին վերադարձնելու վերաբերյալ:

Իջևան համայնքի իրավասու մարմինների կողմից ձեռնարկված գործողությունների արդյունքում՝ Սպանդարյան փողոց 1/91 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ կառուցապատման իրավունքի պետական գրանցումը դադարեցվել է. Իջևան համայնքի տիրապետմանն ու օգտագործմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգու շատրվաններին հարակից՝ 0.03 հա մակերեսով հողամասը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում