Աշխարհ

Մադուրոն Թրամփին առաջարկել է վերսկսել ուղիղ երկխոսությունը

1 րոպեի ընթերցում

Մադուրոն Թրամփին առաջարկել է վերսկսել ուղիղ երկխոսությունը

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին առաջարկել է վերսկսել ուղիղ երկխոսությունը՝ երկու երկրների միջև տարաձայնությունների կարգավորման նպատակով։

«Ձեր երկրորդ նախագահական ժամկետի առաջին ամիսներին մենք միշտ ձգտել ենք ուղիղ շփման՝ մեր երկու կառավարությունների միջև ծագած ցանկացած հարց քննարկելու և լուծելու համար», - նշել է նախագահը՝ Թրամփին ուղարկած նամակում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, նա առաջարկել է Կարակասի և Վաշինգտոնի միջև պահպանել «ուղիղ և անկեղծ հաղորդակցություն»՝ «ցանկացած տարաձայնությունների կարգավորման համար»:

Վենեսուելայի նախագահը ժխտել է մեղադրանքները թմրանյութերի ապօրինի շրջանառության հետ կապերի վերաբերյալ՝ դրանք անվանելով «բացարձակապես շինծու»։

Մադուրոն երախտագիտություն է հայտնել Թրամփին աշխարհի տարբեր տարածաշրջաններում հակամարտությունների դադարեցման ջանքերի համար և Միացյալ Նահանգներին կոչ է արել երաշխավորել խաղաղության պահպանումը Լատինական Ամերիկայում և Կարիբյան ավազանում։ 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում