Միացյալ Նահանգներ

Չինաստանը կոչ է արել ԱՄՆ-ին ապահովել TikTok-ի համար արդար բիզնես պայմաններ

1 րոպեի ընթերցում

Չինաստանը կոչ է արել ԱՄՆ-ին ապահովել TikTok-ի համար արդար բիզնես պայմաններ

Չինաստանն ակնկալում է, որ ԱՄՆ-ն կապահովի բաց, արդար և ոչ խտրական բիզնես միջավայր չինական ընկերությունների, այդ թվում՝ TikTok-ի համար, ԱՄՆ-ում գործունեությունը շարունակելու նպատակով։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է Kommersant-ը, այս մասին հայտարարել է Չինաստանի առևտրի նախարարությունը, պարզաբանելով, որ երկրի դիրքորոշումը TikTok-ի վերաբերյալ հստակ է։

«Չինաստանը նաև աջակցում է շուկայական կանոններով անցկացվող բանակցություններին՝ չինական օրենսդրությանը համապատասխանող և շահերը հավասարակշռող լուծումների հասնելու համար»,-ասվում է նախարարության հայտարարության մեջ:

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում