Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ
1 րոպեի ընթերցում

Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը սեպտեմբերի 18-ին ժամը 13։52-ին ահազանգ է ստացել, որ Շիրակամուտ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհի մոտ 13-րդ կմ-ին բախվել են «Volkswagen» և «Toyota» մակնիշների ավտոմեքենանները։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Volkswagen» մակնիշի ավտոմեքենայի երեք ուղևոր տեղափոխվել է բժշկական կենտրոն, որտեղ բժիշկներն արձանագրել են նրանցից մեկի մահը։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենանները և փակել գազի բալոնի փականը։