Եվրոպա

Շվեյցարիան կտրուկ կրճատել է ԱՄՆ արտահանումը բարձր մաքսատուրքերի պատճառով

2 րոպեի ընթերցում

Շվեյցարիան կտրուկ կրճատել է ԱՄՆ արտահանումը բարձր մաքսատուրքերի պատճառով

Շվեյցարիան օգոստոսին ամերիկյան մաքսատուրքերի գործողության սկսվելուց ի վեր ապրանքների արտահանումն ԱՄՆ կրճատել է միանգամից մեկ հինգերորդով, սակայն զգալիորեն ավելացրել է վաճառքները Միացյալ Նահանգների հարևաններին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ վկայակոչելով Շվեյցարիայի կառավարության տվյալները։

Օգոստոսի 1-ին ԱՄՆ-ն Շվեյցարիայի նկատմամբ սահմանել է 39% ներմուծման մաքսատուրք։ Սա ամենաբարձր ցուցանիշն է դարձել Եվրոպայի բոլոր երկրների շարքում և ամենաբարձրերից մեկն աշխարհում։ Խոշոր տնտեսությունների շարքում ավելի բարձր ցուցանիշ ունեն միայն Բրազիլը և Հնդկաստանը (50-ական տոկոս)։

Արդյունքում, մաքսատուրքերի գործողության առաջին ամսվա ընթացքում Շվեյցարիայի արտահանումն ԱՄՆ 22,1%-ով անկում է գրանցել՝ հասնելով 2020 թ. վերջից ի վեր ամենացածր մակարդակին՝ 3,1 միլիարդ շվեյցարական ֆրանկի (3,9 մլրդ դոլար)։

Միաժամանակ ԱՄՆ-ից ներմուծումն, ընդհակառակը, աննշան է կրճատվել՝ 1%-ով, կազմելով 1 միլիարդ ֆրանկ (1,3 միլիարդ դոլար)։

Դրա հետ մեկտեղ շվեյցարական ապրանքների արտահանումը ԱՄՆ-ի հարևան երկրներ, ընդհակառակը, կտրուկ աճել է։ Այսպես, Կանադա արտահանումն ավելացել է 1,7 անգամ՝ հասնելով 423 միլիոն ֆրանկի (536 միլիոն դոլար), իսկ Մեքսիկա արտահանումն ավելացել է մեկ երրորդով՝ հասնելով 249 միլիոն ֆրանկի (316 միլիոն դոլար):

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում