Մարզեր

Տեղի է ունեցել Սևան համայնքի ավագանու 8-րդ նստաշրջանը

2 րոպեի ընթերցում

Տեղի է ունեցել Սևան համայնքի ավագանու 8-րդ նստաշրջանը

Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանի ղեկավարմամբ՝ տեղի է ունեցել համայնքի ավագանու 8-րդ նստաշրջանի 1-ին նիստը:

«Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ մինչ նիստի մեկնարկը համայնքի ղեկավարը ներկայացրել է ընթացիկ տարում համայնքում իրականացվող կապիտալ և ընթացիկ ծրագրերը, աշխատանքները, գրանցված հաջողությունները: 

Սևանի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Մարիանա Ռաֆայելյանը ներկայացրել է համայնքի 2025 թվականի բյուջեի 1-ին կիսամյակի վերաբերյալ հաղորդագրությունը, համաձայն որի Սևան համայնքի 2025 թվականի բյուջեի առաջին կիսամյակի եկամուտները հավաքագրվել են, պլանը կատարվել է 76.3 տոկոսով։ 

Այնուհետ ներկայացվել ու քննարկվել են Սևան համայնքի 2025 թվականի բյուջեում փոփոխություններ կատարելու, համայնքային սեփականություն հանդիսացող անշարժ գույքը Սևան համայնքի թիվ 1 «Բողբոջ» մսուր-մանկապարտեզ» և Չկալովկա բնակավայրի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ներին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու, «ՋԻՆԻՇՅԱՆ» հիշատակի հիմնադրամին անհատույց օգտագործման նպատակով տարածք հատկացնելու, «Սևանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ին անհատույց օգտագործման իրավունքով տարածքներ տրամադրելու, Սևան համայնքի 2025 թվականի հողային հաշվեկշռին համաձայնություն տալու, համայնքում 2025 թվականին իրականացվող մասնակցային բյուջետավորման գործընթացի արդյունքում ընտրված առաջարկները ներկայացնելու, համայնքին նվիրաբերված շարժական գույքը «Կոտայքի և Գեղարքունիքի մարզի ԿԿԹԿ» ՍՊԸ-ին անհատույց օգտագործման հանձնելու մասին հարցերը։ 

Քննարկված հարցերի վերաբերյալ ընդունվել են համապատասխան որոշումներ: Ավագանու նիստն ամփոփվել է ՀՈԱԿ-ների տնօրենների զեկուցագրերի, ընկերությունների, քաղաքացիների դիմումների քննարկմամբ։ 

Սեւան համայնքի ավագանու հաջորդ նիստը տեղի կունենա հոկտեմբերի 15-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում