Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ն համաձայնության են եկել ներդրումների շուրջ

2 րոպեի ընթերցում

Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ն համաձայնության են եկել միմյանց տնտեսություններում լայնածավալ ներդրումների վերաբերյալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդել է Միացյալ Թագավորության վարչապետ Քիր Սթարմերի գրասենյակը։

Համաձայնությունը ձեռք է բերվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Մեծ Բրիտանիա կատարած պետական ​​այցի ընթացքում։

Պայմանավորվածության համաձայն, ամերիկյան ընկերությունները 150 միլիարդ ֆունտ ստեռլինգ կներդնեն Մեծ Բրիտանիայի տնտեսությունում։ Մասնավորապես, Blackstone ընկերությունը պարտավորվել է  90 միլիարդ ֆունտ ստեռլինգ ներդնել 10 տարվա ընթացքում։ Մեկ օր առաջ հայտնի է դարձել, որ Microsoft-ը չորս տարվա ընթացքում 30 միլիարդ դոլար կներդնի արհեստական ​​բանականության հետ կապված ենթակառուցվածքներում։ 

Թագավորության տնտեսությունում ներդրումների մասին հայտարարած այլ խոշոր ներդրողների թվում են Google-ը (5 միլիարդ ֆունտ), Prologis trust-ը (3,9 միլիարդ ֆունտ), Palantir տվյալների վերլուծության ընկերությունը (1,5 միլիարդ ֆունտ) և CitiGroup բանկը (1,1 միլիարդ ֆունտ):

50 տարվա մեջ առաջին անգամ Մեծ Բրիտանիան զգալի դեր կխաղա ԱՄՆ ռազմաօդային ուժերի համար ինքնաթիռների արտադրության գործում. Boeing ընկերությունն Անգլիայի Բիրմինգհեմ քաղաքում գտնվող օբյեկտում արդիականացնելու է երկու E-7A Wedgetail ինքնաթիռ:

ԱՄՆ տնտեսության մեջ ներդրումներ կարող են անել բրիտանական այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են GSK դեղագործական ընկերությունը (30 միլիարդ դոլար), BP նավթագազային ընկերությունը (25 միլիարդ դոլար) և Barclays բանկը (1 միլիարդ դոլար): Բացի այդ, Մեծ Բրիտանիայի պետական ​​հատվածը մտադիր է հինգ տարվա ընթացքում ամերիկյան ընկերությունների հետ գործարքների ծավալը ներկայիս 10 միլիարդ ֆունտ ստեռլինգից (13,6 միլիարդ դոլար) տարեկան հասցնել 12 միլիարդ ֆունտ ստեռլինգի (16.3 միլիարդ դոլար)։ Դրանց մեծ մասը բաժին կհասննի տեխնոլոգիական և պաշտպանական ընկերություններին:

Հայերեն Русский

Էստոնիայի ԱԳ նախարարը կողմ է արտահայտվել բալթյան նավահանգիստներով ռուսական հացահատիկի տարանցիկ տեղափոխման դադարեցմանը

Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. լրատվամիջոց

Եվրոպան պաշտպանության հարցում չափազանց շատ է կախված ԱՄՆ-ից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը Շիրակի մարզպետի հետ շրջայց է կատարել մարզի շինարարական հրապարակներ

ՀՀ ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումներն իրականացնելու են ուսումնամարզական թռիչքներ. ՊՆ-ն խնդրում է չանհանգստանալ

Եվրամիությունը կարող է իր միասնական շուկային հասանելիություն առաջարկել այս կազմակերպությանն անդամակցելու թեկնածու երկրներին

ՀՀ կապիտալի շուկայի զարգացումն ունի ավելի մեծ հնարավորություններ. Երևանում կայացավ կարևոր միջազգային համաժողով

Տիգրան Ավինյանը Սինա Ալ Ֆաթթահիի և Սալահ Թահլաքի հետ քննարկել է Նորագյուղի «Downtown» նախագծի զարգացման հեռանկարները

Հայաստանում մեկնարկել է առողջության համընդհանուր ապահովագրության բարեփոխմանն աջակցող ԵՄ «Թվինինգ» ծրագիրը

Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ ԿԳՄՍՆ-ին կից գիտամեթոդական խորհրդի նիստում քննարկվել է ԱԳՆ նախկին շենքի վերակառուցման նախագիծը