Ռուսաստան

Ռուսաստանում Ուկրաինայի հատուկ ծառայությունների գործակալներ են ձերբակալվել

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանում Ուկրաինայի հատուկ ծառայությունների գործակալներ են ձերբակալվել

Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը հայտնել է, որ Սանկտ Պետերբուրգում բացահայտել է Ուկրաինայի հատուկ ծառայությունների գործակալական ցանց, որը ահաբեկչություն է նախապատրաստել պաշտպանական ձեռնարկություններից մեկի ղեկավարի նկատմամբ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

Մասնավորապես, ենթադրյալ հանցագործները, ովքեր 1993, 1994 և 2006 թվականին ծնված ՌԴ քաղաքացիներ են, մտադրված են եղել պայթեցնել ձեռնարկության ղեկավարի ավտոմեքենան։ Ռումբը թաքցված է եղել քաղաքային գերեզմանատներից մեկում։ 

Ձերբակալվածները խոստովանական ցուցմունք են տվել՝ հայտնելով, որ ուկրաինական հատուկ ծառայությունների հետ կապ են պահպանել Telegram-ի միջոցով։

Հարուցվել են քրեական գործեր ահաբեկչական հարձակման նախապատրաստման և պայթուցիկ նյութերի կամ պայթուցիկ սարքերի անօրինական շրջանառության հոդվածներով։ Մեղադրյալներին սպառնում է մինչև ցմահ ազատազրկում։ 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում