Cisco Systems ընկերությունը փոխըմբռնման հուշագրեր է կնքել ՀՀ ԲՏԱ նախարարության,  «Թումո»-ի և Տեխնոլոգիական կրթության հիմնադրամի հետ

3 րոպեի ընթերցում

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի մասնակցությամբ սեպտեմբերի 17-ին տեղի է ունեցել ԲՏԱ նախարարության և «Սիսկո Ինթերնեշնլ Լիմիթեդ» ընկերության միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրման հանդիսավոր արարողությունը: Հուշագրի նպատակն է խթանել և զարգացնել տեխնոլոգիական կրթությունը Հայաստանում։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից, միջոցառման շրջանակում «Սիսկո» ընկերությունը փոխըմբռնման հուշագրեր է ստորագրել նաև «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի և Տեխնոլոգիական կրթության հիմնադրամի հետ:

Նախարար Հայրապետյանը, շնորհավորելով հուշագրերի ստորագրման առթիվ, ընդգծել է, որ այս համագործակցությունը նոր հնարավորություններ է ստեղծում հուշագրերը ստորագրող բոլոր կողմերի համար։

Նախարարի խոսքով՝ պետության համար կարևոր է Հայաստանում գործող ցանկացած տեխնոլոգիական ընկերության գործունեությունը, սակայն առանձնահատուկ գնահատանքի է արժանի այն փաստը, որ որոշ ընկերություններ նաև ռազմավարական ներդրումներ են անում մեր երկրում մարդկային կապիտալի զարգացման ծրագրերում՝ ուղղված մասնագիտական ներուժի զարգացմանը, կրթության և նորարարության խթանմանը։

««Սիսկո»-ն այն ընկերություններից է, որը միանում է Կառավարության ջանքերին՝ նպաստելով մրցունակ տնտեսության ձևավորմանը։ Այս հուշագրով ամրապնդում ենք այդ համագործակցությունը՝ հնարավորություն ընձեռելով աշակերտներին և ուսանողներին հասանելիություն ունենալ ժամանակակից տեխնոլոգիական կրթական ծրագրերին՝ կիբեռանվտանգությունից մինչև ցանցային ավտոմատացում»,- նշել է նախարարը։

Ըստ աղբյուրի՝ հուշագիրը հիմնված է «Սիսկո» ընկերության կողմից մեկնարկած «Ցանցային ակադեմիա» (Cisco Networking Academy) ծրագրի վրա, որի նպատակը մասնագետների պատրաստումն է՝ համակարգչային ցանցերի նախագծման, կառուցման և սպասարկման համար անհրաժեշտ գիտելիքներով ու հմտություններով։

Այս ակադեմիական նախաձեռնության ներդրումը Հայաստանի կրթական համակարգում կնպաստի երիտասարդ սերնդի տեխնոլոգիական հմտությունների զարգացմանը և երկրի թվային վերափոխման գործընթացի առաջխաղացմանը։

Միջոցառմանը մասնակցել են նաև Cisco Systems-ի թվայնացման ծրագրերի տնօրեններ Սարո Խաչատուրյանը և Ահմեդ ԷլՔաբանին, ինչպես նաև գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ՝ «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի զարգացման գծով տնօրեն Բեկոր Փափազյանը և Տեխնոլոգիական կրթության հիմնադրամի գործադիր տնօրեն Լևոն Թադևոսյանը։ 

Հայերեն

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն