Քաղաքականություն

Ալեն Սիմոնյանը և Սու Հուեյը քննարկել են ՀՀ-ՉԺՀ քաղաքական երկխոսության ու միջխորհրդարանական համագործակցության զարգացման աշխատանքները

1 րոպեի ընթերցում

Ալեն Սիմոնյանը և Սու Հուեյը քննարկել են ՀՀ-ՉԺՀ քաղաքական երկխոսության ու միջխորհրդարանական համագործակցության զարգացման աշխատանքները

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 17-ին հանդիպում է ունեցել Չինաստանի ժողովրդական քաղաքական խորհրդակցական համաժողովի 14-րդ ազգային կոմիտեի փոխնախագահ Սու Հուեյի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովից, զրուցակիցների քննարկումների առանցքում են եղել Հայաստանի և Չինաստանի միջև քաղաքական երկխոսության ու միջխորհրդարանական համագործակցության զարգացմանն ուղղված աշխատանքները:

Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին վերաբերող հարցերին` հատուկ ուշադրություն դարձնելով «Խաղաղության խաչմերուկ» նախագծին:

 

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolFrançaisРусский中文
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում