Տնտեսություն

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Գլենդելի քաղաքապետ Արա Նաջարյանին

1 րոպեի ընթերցում

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Գլենդելի քաղաքապետ Արա Նաջարյանին

ՀՀ ՏԿԵ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Գլենդելի քաղաքապետ Արա Նաջարյանին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՏԿԵ նախարարությունից, հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Կապան-Գլենդել և Գյումրի-Գլենդել միջքաղաքային համագործակցությունների ընթացքին: 

Երկուստեք կարևորվել է այդ կապերն ակտիվացնելու և դրանց կենսունակություն հաղորդելու անհրաժեշտությունը։

Քննարկվել են նաև քաղաքային ենթակառուցվածքների բարելավման նպատակով գիտելիքի և փորձի փոխանակման հնարավորությունները։

Կարդացեք հոդվածը` Español
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում