Իրավունք

Սիսիանում 52-ամյա քաղաքացու մոտ հայտնաբերվել է ափիոնանման զանգված

1 րոպեի ընթերցում

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողները Համայնքային ոստիկանության Սիսիանի բաժնի գործընկերների հետ իրականացրած գործողությունների արդյունքում ձերբակալել են Սիսիան քաղաքի 52-ամյա բնակչի։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է ՆԳ նախարարությունը։ 

Նրա վարած «Նիսան» մակնիշի ավտոմեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։ Տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է հոգեմետ 28 հաբ։

Սիսիանի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ նրա բնակարանում հայտնաբերվել է ապակե տարա՝ ափիոնի նմանվող զանգվածով։ Հաջորդ օրը զննվել է նաև ավտոմեքենան, որտեղից հայտնաբերվել է պոլիէթիլենային տոպրակ՝ ավելի քան 350 գրամ ափիոնանման զանգվածով։

Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են, օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվում են։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում