Չինաստանի ԱԳՆ-ն կոչ է արել Իսրայելին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունը Գազայում

2 րոպեի ընթերցում

Չինաստանի իշխանություններն Իսրայելից պահանջում են անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունը Գազայի հատվածում՝ խուսափելու արդեն իսկ լուրջ հումանիտար ճգնաժամի սրումից: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտարարել է ՉԺՀ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Լին Ցզյանը։

«Մենք պնդում ենք, որ Իսրայելը լսի միջազգային հանրության վճռական կոչերը և անհապաղ դադարեցնի ռազմական գործողությունը Գազայում, հնարավորինս շուտ հասնի համապարփակ և կայուն հրադադարի՝ խուսափելու էլ ավելի լուրջ հումանիտար ճգնաժամից», - ընդգծել է նա ճեպազրույցի ժամանակ։

Ինչպես պարզաբանել է չինացի դիվանագետը, Պեկինը հույս ունի, որ բոլոր շահագրգիռ կողմերն առաջնահերթ ուշադրություն կհատկացնեն տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանմանը, «կառուցողական դեր կխաղան լարվածության նվազեցման գործում»։ 

«Չինաստանը վճռականորեն դեմ է էսկալացմանը՝ կապված Գազայում Իսրայելի ռազմական գործողության հետ։ Մենք դատապարտում ենք բոլոր այն գործողությունները, որոնք վնաս են հասցնում քաղաքացիական բնակչությանը և խախտում միջազգային իրավունքը. լուրջ մտահոգություն ենք հայտնում լարվածության սրման առնչությամբ և դեմ ենք այն բանին, որ համապատասխան կողմը բորբոքի հակամարտությունը», - եզրափակել է նա։

Սեպտեմբերի 16-ին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հաստատել է Գազա քաղաքում Իսրայելի զինված ուժերի ինտենսիվ հարձակողական գործողության մեկնարկը։ Գործողության հայտարարված նպատակը պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ջախջախումն է։

Հայերեն Русский

Նիդեռլանդներն Ուկրաինային ավելի քան 1 միլիարդ եվրոյի ոչ ռազմական օգնություն կտրամադրի

Համբարձում Մաթևոսյանն ու Կատրին Շնեեբերգերը քննարկել են Հայաստան–Շվեյցարիա բնապահպանական համագործակցության ընդլայնման հնարավորությունները

ՀՀ վարչապետը կառավարությունում հյուրընկալել է Սաուդյան Արաբիայի արքայազն Աբդուլազիզ բին Թալալ Ալ Սաուդին

ՀՏԶՀ-ի պատվիրատվությամբ Արարատի մարզում ևս մեկ դպրոց է կառուցվել

Իսպանիայում երկու արագընթաց գնացքների բախման հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել

Ծավ բնակավայրում խմելու ջրում սնդիկի պարունակությունը չի գերազանցում սահմանված առավելագույն թույլատրելի մակարդակը և համարվում է անվտանգ․ԱՆ

Սլովենիան ու Հայաստանը սերտորեն կգործակցեն կենսաբազմազանության պահպանման ոլորտում․ Տոնե Կայզեր

Բելգրադում Իսրայելի դեսպանատան շենքի մոտ ահաբեկչության փորձ է կատարվել

Սիրիան և Հորդանանը կստեղծեն համատեղ անվտանգության կոմիտե՝ հետաքննելու ավիահարվածների հետևանքները

Հայաստանը և Վրաստանը համագործակցում են անտառային հրդեհների ռիսկերի գնահատման ուղղությամբ