Կառավարությունը շրջանառել է «Իրական Հայաստանի գեղագիտության տեղորոշման և աջակցության» հայեցակարգը

3 րոպեի ընթերցում

ՀՀ կառավարությունը ներկայացրել է «Իրական Հայաստանի գեղագիտության տեղորոշման և աջակցության» հայեցակարգը հաստատելու որոշման նախագիծ, որի նպատակն է ձևակերպել և խթանել այն գեղագիտական սկզբունքներն ու չափորոշիչները, որոնք պետք է ամրապնդեն Հայաստանի պետականության ընկալումը՝ ինչպես երկրի ներսում, այնպես էլ միջազգային հարթակներում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագիծը հրապարակվել է e-draft.am իրավական ակտերի, նախագծերի միասնական կայքում։ 

Նախագծի հիմնավորվման մեջ նշվում է, որ մինչ այժմ պետականության զարգացումը հիմնականում դիտարկվել է իրավական, տնտեսական և ինստիտուցիոնալ հարթություններով, մինչդեռ բացակայում էր պետականությանը համահունչ գեղագիտական քաղաքականություն. դրա հետևանքով ծրագրերը հաճախ իրականանցվել են մեկանգամյա միջոցառումների տրամաբանությամբ՝ երբեմն հակասական ուղերձներով։

Հայեցակարգը նախատեսում է սահմանել գեղագիտական սկզբունքներ և չափորոշիչներ, որոնք կդառնան բովանդակության խրախուսման հիմք պետական քաղաքականության տարբեր գործիքակազմերով (դրամաշնորհներ, մրցանակաբաշխություններ, փառատոնային քաղաքականություն, մեդիա և թվային տարածում և այլն)՝ առանց պետական բյուջեի լրացուցիչ բեռի:

Գլխավոր գաղափարների առանցքներն են․ խաղաղություն՝ որպես անվտանգային և հասարակական համերաշխության հիմնարար արժեք,

հայրենիքի և պետության նույնացում՝ հայրենաճանաչության միջոցով,

արդարություն, ազատություն, անվտանգություն, բարեկեցություն՝ անհատի և հանրային կյանքի մակարդակներում, հանրային պատասխանատվություն ու մասնակցություն, բաց խոսույթ՝ «տաբու» թեմաների բացակայությամբ, անընդհատ (ինքնա)կրթություն և ստեղծագործություն, միջավայրային գեղագիտություն՝ գեղարվեստական արժեքների «նյութականացում» քաղաքաշինության, հանրային տիրույթի, կրթական ու համայնքային դաշտերում։

Նախագծում շեշտվում է կյանքի որակը բարձրացնող միջավայրերի ձևավորումը՝ դպրոցներ, երիտասարդական կենտրոններ, համայնքային ենթակառուցվածքներ, փողոցային կահավորում, աղբի կառավարման նոր մշակույթ։

Խրախուսվելու են առաջնահերթ պատկերել Հայաստանի բնապատկերներն ու համայնքային միջավայրը, մշակութային միջոցառումներում նվազեցնել պաթետիկան, ուժեղացնել շահառուների ձայները և երկխոսային ձևաչափը։ Նախատեսվում է ժանրային «չգրված գրաքննության» հաղթահարումը՝ բեմ տրամադրելով բազմաժանր ստեղծագործության:

Ըստ նախագծի՝ հանրային պաթոսը փոխարինվում է իրական կյանքի բովանդակությամբ․ վշտի/տառապանքի գերակայությունը պետք է համակշռվի կենսասիրությամբ ու ուրախության զգայական դաշտով։ Սա կարտահայտվի խաղացանկերի ու շեշտադրումների փոփոխությամբ, ինչպես նաև ազգային օրերի (Անկախության, Հանրապետության) մասնակցային արարողակարգերի վերանախագծմամբ:

Կառավարության որոշման նախագիծը մշակվել է ԿԳՄՍ նախարարության մասնակցությամբ և հենվում է «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» օրենքի համապատասխան դրույթների վրա։ 

Հայերեն

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան