Կառավարությունը հաստատել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորի պաշտոնում Գոռ Վարդանյանի ընտրության արդյունքները
1 րոպեի ընթերցում

Հայաստանի կառավարությունը հաստատել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորի պաշտոնում Գոռ Վարդանյանի ընտրության արդյունքները:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ որոշումը կայացվել է ՀՀ կառավարության օգոստոսի 27-ի նիստի ընթացքում։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հայտնել է, որ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հոգաբարձուների խորհրդի կողմից հայտարարվել էր մրցույթ, որը տեղի է ունեցել 2026 թվականի հուլիսի 29-ին։
Մրցույթի արդյունքներով 18 կողմ ձայնով ռեկտոր է ընտրվել Գոռ Վարդանյանը՝ 5 տարի ժամկետով։