Տնտեսություն

Անկախ ամեն ինչից՝ արտահանման դիվերսիֆիկացիան պետք է լինի մեր ռազմավարությունը. Փաշինյան

2 րոպեի ընթերցում

Անկախ ամեն ինչից՝ արտահանման դիվերսիֆիկացիան պետք է լինի մեր ռազմավարությունը. Փաշինյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ արտահանման շուկաների դիվերսիֆիկացիան  պետք է դառնա Հայաստանի կառավարության ռազմավարությունը՝ նույնիսկ այն դեպքում, եթե Ռուսաստանի կողմից Հայաստանից ապրանքների ներմուծման դեմ կիրառվող սահմանափակումները հանվեն։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանն այդ մասին հայտարարել է ՀՀ կառավարության նիստի ժամանակ։ 

«Ես կարծում եմ, որ եթե նույնիսկ ԵԱՏՄ-ի շրջանակներում բոլոր խնդիրները վերանան, դիվերսիֆիկացիան պետք է դառնա մեր ռազմավարությունը։ Անկախ ամեն ինչից՝ մենք չպետք է շեղվենք այդ ուղղությունից։ Բայց պետք է ուրախությամբ արձանագրել, որ, իհարկե, պրոբլեմ եղավ և պրոբլեմ կա, բայց մյուս կողմից տեսնում ենք, որ այդ պրոբլեմը Կառավարություն-մասնավոր ջանքերի շնորհիվ կառավարվում է»,- ասել է ՀՀ վարչապետը։

Հիշեցնենք, որ Ռուսաստանը 2026 թվականի հունիսի սկզբից սահմանափակումներ է մտցրել Հայաստանից տարբեր ապրանքների ներմուծման նկատմամբ, որոնք մինչ օրս շարունակվում են։ Այդ ֆոնին Հայաստանի կառավարությունը քայլեր է ձեռնարկել Հայաստանից արտահանման շուկաների դիվերսիֆիկացիայի ուղղությամբ։ Սեպտեմբերի 2-ին ԵՄ խորհուրդը հավանություն էր տվել Հայաստանի արտահանման շուրջ 80 տոկոսի համար ԵՄ շուկան ազատականացնելու մասին, ինչը նշանակում է, որ ՀՀ-ից արտահանվող ապրանքների շուրջ 80 տոկոսը ԵՄ շուկա կմտնեն առանց մաքսատուրքերի։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում