Մարզեր

Կարմիրգյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցում հիմնվել է Էկոլաբ

2 րոպեի ընթերցում

Կարմիրգյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցում հիմնվել է Էկոլաբ

Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Կարմիրգյուղի թիվ մեկ միջնակարգ դպրոցում այսուհետ գործելու է Էկոլաբ։ Էկոլաբի հանդիսավոր բացմանը ներկա են գտնվել ՀՀ Գեղարքունիքի մարզպետի խորհրդական Սևակ Խլղաթյանը, ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկը, մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Էդգար Գևորգյանը, դեսպանատան ներկայացուցիչներ, դպրոցի ուսուցիչներ, աշակերտներ ու ծնողներ։

«Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ դպրոցի Էկոլաբի կայացումը հնարավոր է դարձել 2025թ․ փետրվարին Չեխիայի Հանրապետության զարգացման աջակցության պաշտոնական ծրագրի համաֆինանսավորմամբ «Շրջակա միջավայր և առողջություն» հասարակական կազմակերպության կողմից մեկնարկած ու ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի և Կարմիրգյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցի սերտ համագործակցությամբ իրականացվող «Էկոլաբի ստեղծում Կարմիրգյուղի  թիվ 1 միջնակարգ դպրոցում՝ ապագա գիտնականների համար» նախաձեռնության շրջանակներում։

Էկոլաբի բացման արարողությունը սկսվել է երկու երկրների մշակութային երգ ու պարով, ողջույնի խոսքերով, որին հաջորդել է շրջայցը լաբորատորիայում, որի ընթացքում աշակերտները ցուցադրել են իրենց փորձարարական կարողությունները՝ չափելով խմելու և գետի ջրերի, հողի և օդի որակը, ներկայացնելով նորարարական մոտեցումներ և գիտական մեթոդներ:

«Էկոլաբի կայացումը ոչ միայն հզորացնում է երիտասարդների գիտական հմտությունները, այլև նպաստում համայնքային բնապահպանական գիտակցության բարձրացմանը, շրջակա միջավայրի, հատկապես՝ Սևանա լճի պահպանությանն ու Գեղարքունիքի մարզում էկոկրթության զարգացմանը»,-հայտնել են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում