Իրան

Իրանը մահապատժի է ենթարկել Իսրայելի օգտին լրտեսության համար մեղադրվող տղամարդու

1 րոպեի ընթերցում

Իրանը մահապատժի է ենթարկել Իսրայելի օգտին լրտեսության համար մեղադրվող տղամարդու

Իրանում մահապատժի է ենթարկվել Բաբակ Շահբազի անունով մի տղամարդ, որը մեղադրվում էր Իսրայելի ազգային հետախուզական ծառայության՝ «Մոսադ»-ի օգտին լրտեսություն անելու և հետախուզական համագործակցության համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Tasnim գործակալությունը։

Տեղեկությունների համաձայն՝ Շահբազին, որը տեղեկություն էր փոխանցում իսրայելական կողմի հետ կապված անձանց, մահապատժի է ենթարկվել սեպտեմբերի 17-ի առավոտյան՝ իրավական ընթացակարգերի ավարտից և Գերագույն դատարանի կողմից դատավճռի վավերացումից հետո։

Բաբակ Շահբազին աշխատել է որպես կապալառու արդյունաբերական սառեցման սարքավորումների նախագծման և տեղադրման ոլորտում  և գործունեություն է ծավալել ընկերությունների հետ, որոնք կապված են հեռահաղորդակցության, ռազմական և անվտանգության կազմակերպությունների ու կենտրոնների հետ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում