Մշակույթ

Ֆրանսահայ երգիչ Պատրիկ Ֆիորին և «Մանկական ձայնը» նախագծի հայ մասնակիցը «Դլե յաման»-ի հոգեցունց կատարմամբ հուզել են ներկաներին

1 րոպեի ընթերցում

Ֆրանսահայ երգիչ Պատրիկ Ֆիորին և «Մանկական ձայնը» նախագծի հայ մասնակիցը «Դլե յաման»-ի հոգեցունց կատարմամբ հուզել են ներկաներին

Ֆրանսահայ երգիչ Պատրիկ Ֆիորին, որը համաշխարհային ճանաչման արժանացավ «Փարիզի աստվածամոր տաճարը» մյուզիքլում հրամանատար Ֆեբա դե Շատոպերի դերը կերտելուց հետո, «Դլե յաման» երգն է կատարել ֆրանսիական «Մանկական ձայնը» մրցույթի հայ մասնակցի՝ Ալբերտի հետ։ Նրանց հաջողվել է հուզել ոչ միայն ժյուրիի մյուս անդամներին, այլև հանդիսատեսին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մրցույթին Ալբերտը ելույթ է ունենում դուդուկի նվագակցությամբ։ Մեղեդին լսելուց անմիջապես հետո Ֆիորին կանգնում է և հուզված ունկնդրում է տղայի կատարումը, իսկ հետո նրան են միանում մրցույթի ժյուրիի մյուս անդամները, որոնք պտտվում են ու փորձում հասկանալ, թե ինչ երգ է հնչում։

Մասնակիցը պատասխանում է, որ խոսքը հայկական ժողովրդական երգի մասին է, որում արտացոլվում են սերն ու կարոտը։

Ալբերտը Ֆիրորիին խնդրում է միասին կատարել երգը։ Երգիչն անակնկալի է գալիս, բայց գործընկերների հորդորի շնորհիվ համաձայնվում է։ Նրանց կատարումը հուզում, տպավորում է ներկաներին։ Ժյուրիի անդամները զուգերգը կախարդական են համարում։

Կարդացեք հոդվածը` العربيةEspañolРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում