Աշխարհ

Մահացել է Կուբայի փոխվարչապետը

1 րոպեի ընթերցում

Մահացել է Կուբայի փոխվարչապետը

88 տարեկանում ծանր հիվանդությունից հետո մահացել է Կուբայի փոխվարչապետ Ռիկարդո Կաբրիսասը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին X միկրոբլոգում հայտնել է Կուբայի նախագահ Միգել Դիաս-Կանելը։

«Չափազանց տխուր լուր Կուբայի համար մեր սիրելի ընկեր Ռիկարդո Կաբրիսաս Ռուիսի մահվան վերաբերյալ, որն օրինակելի մարդ էր և իր ամբողջ կյանքը նվիրել էր հեղափոխությանը։ Մեր խորին ցավակցություններն ու ջերմ գրկախառնությունն ենք հայտնում նրա ընտանիքին և ընկերներին այս դժվարին պահին», - նշել է նա գրառման մեջ։

Կուբայի կոմունիստական ​​կուսակցությունը ևս հայտարարել է փոխվարչապետի մահվան մասին։

Կարդացեք հոդվածը` Español
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում