Հայաստան

COP17 համաժողովի նախապատրաստական աշխատանքների շրջանակում տեղի է ունեցել հանդիպում ավիափոխադրող ընկերությունների ներկայացուցիչների հետ

2 րոպեի ընթերցում

COP17 համաժողովի նախապատրաստական աշխատանքների շրջանակում տեղի է ունեցել հանդիպում ավիափոխադրող ընկերությունների ներկայացուցիչների հետ

COP17 համաժողովի նախապատրաստական աշխատանքների շրջանակում Շրջակա միջավայրի նախարարությունում տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում ավիափոխադրող ընկերությունների ներկայացուցիչների հետ։

Հանդիպմանը մասնակցել են Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Վահե Դավթյանը, ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի քարտուղարության ներկայացուցիչ Նադեր Իբրահիմը, ով գտնվում է Հայաստանում՝ համաժողովի նախապատրաստական աշխատանքների դիտարկման հերթական այցով, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Միհրան Խաչատրյանը, ինչպես նաև շուրջ երկու տասնյակ ավիափոխադրող ընկերությունների ներկայացուցիչներ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ՇՄ նախարարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ հանդիպման նպատակն էր քննարկել COP17 համաժողովի անցկացման ընթացքում դեպի Հայաստան և Հայաստանից իրականացվելիք ավիափոխադրումների կազմակերպման ընթացիկ հարցերը։ 

Քննարկվել են ավիահաղորդակցության օպերատիվ պլանավորման, ուղևորահոսքի արդյունավետ կառավարման և միջազգային պատվիրակությունների տեղափոխման գործընթացների հետ կապված մի շարք կազմակերպչական և լոգիստիկ հարցեր։

ՄԱԿ-ի Կոնվենցիայի քարտուղարության ներկայացուցիչ Նադեր Իբրահիմը կարևորել է փոխգործակցությունը բոլոր ներգրավված կառույցների հետ՝ համաժողովի արդյունավետ կազմակերպումն ապահովելու նպատակով։ Նա առաջարկել է գույքագրել Հայաստանի ավիափոխադրող ընկերությունների տեխնիկական և օպերացիոն կարողությունները, ինչը կնպաստի համաժողովի օրերին հստակ և համակարգված ավիափոխադրումների իրականացմանը։

Հանդիպման ընթացքում արձանագրվել է բոլոր կողմերի պատրաստակամությունը՝ գործակցելու COP17-ի հաջող կազմակերպման և մասնակիցների բարձրակարգ սպասարկման ապահովման ուղղությամբ։

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishEspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում