Ցույցերի պատճառով շուրջ 900 զբոսաշրջիկ մնացել է Պերուի Մաչու Պիկչուի մերձակայքում
2 րոպեի ընթերցում

Բողոքի ակցիաների պատճառով առնվազն 900 զբոսաշրջիկ սեպտեմբերի 16-ին մնացել է Պերուի «ինկերի կորուսյալ քաղաք» անվանվող Մաչու Պիկչուի ամրոցի մոտ, հայտարարել է երկրի զբոսաշրջության նախարարը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
Ցույցերի պատճառով դադարեցվել է ուղևորատար գնացքների երթևեկությունը։ Երկաթուղային օպերատոր PeruRail-ը հայտարարել է, որ սեպտեմբերի 15-ին երկաթգիծն արգելափակվել է «տարբեր չափերի քարերով», երբ տեղի բնակիչները բախվել են իշխանությունների և ավտոբուսային ընկերությունների հետ։
Բողոքի ակցիայի մասնակիցները նշում են, որ զբոսաշրջային ավտոբուսների օպերատոր Consettur-ի գործունեության ավարտից հետո թափանցիկության պակաս կա, ինչը հնարավորություն է տալիս տարբեր տեղական բիզնեսներին օգտվել կենսականորեն կարևոր այդ ոլորտից։ Consettur-ի փոխարեն այլ ընկերության է հանձնարարվել զբոսաշրջիկներին տեղափոխել 15-րդ դարի ինկերի ամրոց, սակայն ցուցարարները թույլ չեն տվել այդ ընկերության գործունեությունը։
Պերուի զբոսաշրջության նախարար Դեսիլու Լեոնը տեղական ռադիոյին ասել է, որ սեպտեմբերի 15-ին 1400 զբոսաշրջիկ է տարհանվել, սակայն մոտ 900-ը մնացել են Ագուաս Կալիենտեսում, որը Մաչու Պիկչուին ամենամոտ քաղաքն է։