«Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցույթի ընթացքում որոշ ճանապարհահատվածներ փակ կլինեն

3 րոպեի ընթերցում

«Արմ մարաթոն» մարզակրթական հիմնադրամը Երևանի քաղաքապետարանի սպորտի և երիտասարդության հարցերի վարչություն հետ համատեղ հոկտեմբերի 4-5-ը կանցկացնի «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցույթը։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից, Երևանի կենտրոնական փողոցներում առավել արդյունավետ և կարճաժամկետ երթևեկությունը դադարեցնելու նպատակով այս անգամ մրցույթը կանցկացվի երկու օրվա ընթացքում: «Կից վազքուղում ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը:

● Հոկտեմբերի 4-ին միջոցառման առաջին փուլ՝ Հրազդանի կիրճի «Ֆլորենս» ռեստորանին հարող հատվածում, որը փակ է մեքենաների համար միջոցառման ընթացքում՝
○ մանկական 1 կմ վազք,
○ 5 կմ վազք՝ մեծահասակների համար:

● 1կմ մանկական վազքի մեկնարկ։ Առաջին փուլում, հոկտեմբերի 4-ին՝ ժ. 09:00-ին Հրազդանի կիրճում՝ «Ֆլորենս» ռեստորանային համալիրի դիմացից մեկնարկ կտրվի մանկական վազքին, որը կձգվի դեպի Դավթաշենի կամուրջի ուղղությամբ 500մ, այնուհետև կվերադառնա մեկնարկային կետ։ Վերջին վազորդի հետևից կունենանք վազորդ կամ հեծանվորդ:

● 5կմ վազքերի մեկնարկ։ Հոկտեմբերի 4-ին՝ ժամը 10:00֊ին նույն կետից մեկնարկ կտրվի 5 կմ մրցատարածությանը: Հրազդանի կիրճում՝ «Ֆլորենս» ռեստորանային համալիրի դիմացից մեկնարկ կտրվի 5 կմ-ոց վազքին, որը կձգվի դեպի Դավիթաշենի կամուրջի ուղղությամբ 2500մ, այնուհետև կվերադառնա
մեկնարկային կետ։ Վերջին վազորդի հետևից կունենանք վազորդ կամ հեծանվորդ:

● Հոկտեմբերի 5-ին՝ Երևան մարաթոնի ավանդական վազքուղով.
○ 42,2 կմ (մարաթոն) վազք,
○ 21,1 կմ (կես մարաթոն) վազք,
○ 12 կմ մրցատարածություն,
42 կմ, 21 կմ, 12 կմ վազքերի մեկնարկ։ Երկրորդ փուլում, հոկտեմբերի 5-ին՝  ժ. 08:00-ին Վազգեն Սարգսյան փողոցից մեկնարկ կտրվի 42կմ մրցատարածություն վազքին: Անցնելով Հանրապետության հրապարակով Մ. Նալբանդյան, Վարդանանց, Ալ. Մանուկյան, Ավ. Իսահակյան փողոցներով և «Կասկադ» համալիրով՝ վազորդները կշարունակեն երթուղին դեպի Մոսկովյան, Մ. Սարյան փողոցներ, այնուհետ Լեոյի, Հ. Պարոնյան, Ձորափի փողոցներով (մինչև Դավթաշենի կամուրջ), Հրազդանի կիրճով, Հաղթանակի կամրջով, Արգիշտիի, Իտալիայի, Վ. Սարգսյան, Խ. Աբովյան, Ալ. Պուշկին փողոցներով՝ մրցավազքը եզրափակելով մեկնարկային կետում:

Նշենք, որ Երևանի մարաթոնը տարածաշրջանում միակ 42 կմ մարաթոնյան վազքն է, որը նաև ներառված է տարիքային խմբերի մրցումների համաշխարհային մրցաշարում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հայերեն

Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ «Բարգավաճ Հայաստանը» կարող է ապահովել երաշխավորված խաղաղություն և տնտեսական զարգացում

Ոնց որ արդեն սովորել ենք մարդկանց հետ շփվել, ելույթներ ունենալ. Ռոբերտ Քոչարյանը՝ Սևանի հանրահավաքում

Հայաստանը 5500 վարդ է արտահանել Լատվիա. ԵՄ-ն խոստանում է աջակցել հայկական արտադրանքի մուտքին եվրոպական շուկա

Երևանում կայացավ հայրենական արտադրության զինտեխնիկայի և սպառազինության մեծ ցուցահանդեսը

Նազելի Բաղդասարյանը հայտնել է իր անունից կեղծ էլեկտրոնային նամակների տարածման մասին

ՊՆ-ն պարզաբանել է սահմանային անցակետերում ռազմական ոստիկանության ծառայության իրականացման նպատակը

Ռուսաստանը հայտարարել է, որ կմասնակցի Ղարաբաղում սոցիալական նշանակության ծրագրերի իրականացմանը

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Երևանը համալրվեց նոր հանրային կանաչ տարածքով. ՀԱՀ-ում բացվեց Եռանկյունաձև այգին

Ավագ դպրոցներում կգործեն ճանապարհային երթևեկության անվտանգության և վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ