Սեպտեմբեր-դեկտեմբերին կանցկացվի Վահագն Ստամբոլցյանի անվան Երգեհոնային երաժշտության միջազգային երրորդ փառատոնը

2 րոպեի ընթերցում

Կամերային երաժշտության ազգային կենտրոնը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ 2025թ. սեպտեմբեր-դեկտեմբերին անցկացնելու է Վահագն Ստամբոլցյանի անվան Երգեհոնային երաժշտության միջազգային երրորդ փառատոնը, որին կմասնակցեն ինչպես հայկական երգեհոնային դպրոցի լավագույն ներկայացուցիչները, այնպես էլ արտերկրի հեղինակավոր երգեհոնահարները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Կամերային երաժշտության ազգային կենտրոնից, այս տարի փառատոնը հյուրընկալելու է համբավավոր երգեհոնահարների Մեծ Բրիտանիայից, Իսպանիայից, Ֆրանսիայից և Նիդեռլանդներից. Հայաստան կժամանեն Փարիզի Աստվածամոր տաճարի տիտղոսավոր երգեհոնահար Վենսան Դյուբուան, բրիտանացի առաջատար երգեհոնահար Ջոնաթան Սքոթը, Բարսելոնայի Սագրադա Ֆամիլիա բազիլիկայի գլխավոր երգեհոնահար Խուան Դե Լա Ռուբիան, Ռոտերդամի քաղաքային երգեհոնահար Ադրիան Հոեկը։

Կհնչեն ինչպես դասական երգեհոնային ստեղծագործություններ, այնպես Էլ հայկական երաժշտական գոհարների երգեհոնային մշակումներ, ինչպես նաև հայ հեղինակների երգեհոնային ստեղծագործություններ:

Փառատոնային համերգները կանցկացվեն Երևանում, Կապանում և Չարենցավանում, կկազմակերպվեն վարպետության դասեր արտերկրից ժամանած երգեհոնահարների կողմից: 

Սեպտեմբերի 24-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա փառատոնի հանդիսավոր բացման համերգը` նվիրված Կոմիտասին:

Փառատոնն ամփոփվելու է դեկտեմբերին՝ գալա համերգով՝ նվիրված Յոհան Սեբաստիան Բախի 340-ամյակին: 

Հայերեն Русский

Մեկնարկում է «Հայկական գինու շաբաթ» արշավը

Քրեակատարողական հիմնարկներում տեղադրվել են տեսահսկողական համակարգեր

Զապորոժիեի մարզում հումանիտար օգնության կենտրոնին ռուսական հարվածների հետևանքով 29 մարդ է զոհվել

Արդյունավետ գործընկերություն հանուն բնության. Team-ը COP17-ում պանելային քննարկում էր կազմակերպել

Արդարադատության նախարարը ներկայացրեց դատապարտյալների և կալանավորված անձանց թվերը

Լիլիթ Մակունցի ճեպազրույցը

Արենի համայնքին կհատուցվի 5 միլիոն 251 հազար դրամ. Դատախազության՝ պետշահերի հերթական հայցը բավարարվել է

Արդարադատության նախարարության բյուջեն կավելանա 2.9 մլրդ դրամով

Մակունցը ներկայացրել է, թե որ դեպքում Հայաստանը հետ կկանչի միջազգային ատյաններում Ադրբեջանի դեմ ներկայացված հայցերը

ՀՀ ԱԺ նախագահն ու Մեքսիկայի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացմանն ու համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր