Իրավունք

Ազատ գյուղի կացարանում բռնկված հրդեհի գործով հերթապահ զինծառայողը դատապարտվել է 3 տարվա ազատազրկման

2 րոպեի ընթերցում

Ազատ գյուղի կացարանում բռնկված հրդեհի գործով հերթապահ զինծառայողը դատապարտվել է 3 տարվա ազատազրկման

Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը 2025 թվականի օգոստոսի 21-ին մեղադրական դատավճիռ է կայացրել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ գլխավոր դատախազությունը։

Ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Ռ.Մ.-ն դատապարտվել է երեք տարվա ազատազրկման։

Ըստ գործի նյութերի՝ Ռ.Մ.-ն 2023 թվականի հունվարի 18-19-ին ծառայել է որպես վաշտի հերթապահ Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված ՀՀ ՊՆ զորամասի ինժեներասակրավորային վաշտում։ Քրեական օրենսգրքի 543-րդ հոդվածի 3-րդ կետով (ներքին ծառայության կանոնների խախտում, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) նա մեղավոր է ճանաչվել այն բանի համար, որ հերթապահության ընթացքում կացարանից բացակայել է բջջային հեռախոսով խոսելու նպատակով և չի կանխել սպայի վտանգավոր գործողությունները։

Դրա հետևանքով բռնկված հրդեհի ժամանակ կացարանում գտնվող 15 զինծառայող չեն կարողացել դուրս գալ և մահացել են։ Երեք զինծառայող ստացել են տարբեր աստիճանի այրվածքներ։

Վաշտի սպա, կապիտան Ե.Հ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում ՔՕ 532-րդ հոդվածի 4-րդ մասով (զենքի, ռազմամթերքի կամ ռազմական այլ գույքի հետ վարվելու կանոնների խախտում, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ)։ Վարույթն այժմ դատաքննության փուլում է։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում