Մերձավոր Արևելք

Իսրայելը «կեղծ» է որակել Գազայում ցեղասպանության մասին ՄԱԿ-ի հանձնաժողովի եզրակացությունները

1 րոպեի ընթերցում

Իսրայելը «կեղծ» է որակել Գազայում ցեղասպանության մասին ՄԱԿ-ի հանձնաժողովի եզրակացությունները

Իսրայելը հայտարարել է, որ ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով հատուկ հանձնաժողովի զեկույցը Գազայի հատվածում Իսրայելի գործողությունների վերաբերյալ չի համապատասխանում իրականությանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը։ 

«Մենք կտրականապես հերքում ենք այս աղավաղված և կեղծ զեկույցը», - հայտարարել է Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը։

Գերատեսչությունը ՄԱԿ-ի փորձագետներին մեղադրել է բացահայտ հակասեմական դիրքորոշում ունենալու համար՝ նրանց անվանելով «ՀԱՄԱՍ-ի պրոքսիներ»։

ՄԱԿ-ի հետաքննչական հանձնաժողովը, որն ստեղծվել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով խորհրդի կողմից 2021 թվականին, հրապարակել է 72-էջանոց զեկույց, որում եզրակացություններ են արվել, որ Իսրայելը «ցեղասպանության չորս գործողություն է կատարել» Գազայի հատվածում 2023 թ. հոկտեմբերի 7-ից ի վեր։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում