Մշակույթ

Վառնայում մեկնարկում է բուլղարական «Ոսկե վարդ» 43-րդ կինոփառատոնը

2 րոպեի ընթերցում

Վառնայում մեկնարկում է բուլղարական «Ոսկե վարդ» 43-րդ կինոփառատոնը

Վառնայի Փառատոնի և կոնգրեսի կենտրոնում սեպտեմբերի 16-ից 23-ն անցկացվում է բուլղարական «Ոսկե վարդ» գեղարվեստական ​​ֆիլմերի 43-րդ փառատոնը, որի մրցութային ծրագրում կներկայացվի 17 լիամետրաժ և 24 կարճամետրաժ ֆիլմ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է բուլղարական BTA գործակալությունը՝ վկայակոչելով Ազգային կինոկենտրոնի կազմակերպիչներին։

Փառատոնը կբացվի Իվայլո Խրիստովի «Լյուբոֆ» ֆիլմով, ինչպես նաև հատուկ ֆիլմով՝ նվիրված բուլղարացի դերասան Ռուսի Չանևի 80-ամյակին՝ նրա կատարած լավագույն դերերից հատվածներով։

Վառնայի հանդիսատեսը հնարավորություն կունենա դիտելու Ստեֆան Կոմանդարևի «Արտադրված է ԵՄ-ում» նոր ֆիլմը՝ Վենետիկում պրեմիերայից հետո։ Ցուցադրություններում կներկայացվեն տարվա ամենաշատ դիտված բուլղարական ֆիլմը՝ Դիմիտար Դիմիտրովի «Գունդի. սիրո լեգենդը», ինչպես նաև Կոնստանտին Բոզանովի «Անամոթը», որը 2024 թվականին Կաննի կինոփառատոնում մրցանակի է արժանացել։

«Ոսկե վարդ»-ի ավանդական մրցանակներից բացի, այս տարի հատուկ մրցանակներ կհանձնվեն, այդ թվում՝ 35 տարեկանից ցածր երիտասարդ հեղինակներին, մրցանակ գեղարվեստական ​​քաջության համար և Կինոյում կանանց ասոցիացիային։ 

Այս տարվա «Ոսկե վարդ» կինոփառատոնը նվիրված է դերասան Ռուսի Չանևի 80-ամյակին։ Միջոցառումը կազմակերպվում է Վառնայի քաղաքապետարանի, Բուլղարիայի մշակույթի նախարարության և Ազգային կինոկենտրոնի աջակցությամբ։ 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում