Տնտեսություն

Հայաստանում 7 ամսում իրականացված շինարարության ծավալն ավելացել է ավելի քան 20 տոկոսով

1 րոպեի ընթերցում

Հայաստանում 7 ամսում իրականացված շինարարության ծավալն ավելացել է ավելի քան 20 տոկոսով

Հայաստանում այս տարվա առաջին 7 ամսում՝ հունվար-հուլիսին իրականացվել է 293 մլրդ 301.8 մլն դրամի շինարարություն՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճելով 20.2 տոկոսով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին են փաստում Վիճակագրական կոմիտեի հրապարակած ցուցանիշները:

Կազմակերպությունների միջոցներով իրականացվել է ընդհանուր շինարարության 46.4 տոկոսը՝ 136 մլրդ 46.3 մլն դրամի, ինչը 18.1 տոկոսով ավելացել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ:

Այս տարվա հունվար-հուլիսին բնակչության միջոցներով իրականացված շինարարության ծավալն ավելացել է 16.4 տոկոսով՝ կազմելով 73 մլրդ 345.3 մլն դրամ: Սա ընդհանուր շինարարության 25 տոկոսն է: 

Պետական բյուջեի միջոցներով իրականացվել է ընդհանուր շինարարության 24.3 տոկոսը՝ 71 մլրդ 319.2 մլն դրամի: Պետական բյուջեի միջոցներով իրականացված շինարարությունը նախորդ տարվա 7 ամսվա նկատմամբ աճել է 30.9 տոկոսով:

Համայնքների միջոցներով իրականացվել է շինարարության 4 տոկոսը՝ 11 մլրդ 736.6 մլն դրամի, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճը 23.3 տոկոս է:

Օտարերկրյա ներդրողների միջոցոներով իրականացված շինարարության ծավալը թեև մեծ չէ՝ 1 մլրդ 26.4 մլն դրամի, սակայն աճը 79.8 տոկոս է:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishEspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում