Մշակույթ

Yerevan Music Week միջազգային երաժշտական երկրորդ փառատոն-համաժողովը կհյուրընկալի շուրջ 70 երաժիշտի և բանախոսի

2 րոպեի ընթերցում

Yerevan Music Week միջազգային երաժշտական երկրորդ փառատոն-համաժողովը կհյուրընկալի շուրջ 70 երաժիշտի և բանախոսի

Yerevan Music Week միջազգային երաժշտական փառատոն-համաժողովը, որն այս տարի կանցկացվի սեպտեմբերի 17-23-ը, իր շուրջ է համախմբել շուրջ 70 երաժիշտի և բանախոսի աշխարհի տարբեր երկրներից։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այն ինքնատիպ հարթակ կդառնա երաժշտական փորձի փոխանակման և միջազգային համագործակցության համար։

Մեկշաբաթյա հագեցած ծրագրի ընթացքում նախատեսվում են շուրջ 35 միջոցառումներ, որոնց մեծ մասը կանցկացվեն Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի հինգ համերգային սրահներում՝ «Առնո Բաբաջանյան» համերգասրահ, ներքնահարկում, գրադարանում, «Շուշիկի» սրահում և ճեմասրահներ։

Փառատոնի շրջանակներում կկազմակերպվեն կենդանի հնչողությամբ համերգներ, պանելային քննարկումներ, վարպետության դասեր և սեմինարներ։

Համերգային ծրագրերից բացի նախատեսվում են թեմատիկ քննարկումներ՝ նվիրված միջազգային փառատոնների դերին, համերգասրահներին և երաժշտական քաղաքների նշանակությանը։ Կանցկացվեն վարպետության դասեր, որոնք կբացահայտեն գրագետ պորտֆոլիո ստեղծելու և երաժշտական մենեջեր դառնալու գաղտնիքները։

Yerevan Music Week-ին կմասնակցեն Շվեցարիայից, Գերմանիայից,Պորտուգալիայից, Թուրքիայից, Էստոնիայից, Ռուսաստանից, Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից, Ղազախստանից երաժիշտներ՝ Երևանը դարձնելով միջազգային մշակութային յուրահատուկ կենտրոն։

Այս տարի փառատոնն իրականացվում է Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի հետ համատեղ, որը Yerevan Music Week 2025-ի պաշտոնական գործընկերն է։

Yerevan Music Week-ն ընդգրկված է Եվրոպական փառատոնների ասոցիացիայի (EFA) փառատոնների ցանկում և ստացել է EFFE Label (Remarkable Arts Festival), որը եվրոպական տարածաշրջանի երաժշտական ասպարեզում շնորհվող որակի նշան է 7 տրվում է այն փառատոնnերին, որոնք խիստ արվեստամետ են, առանձնանում են տարբեր համայնքներին իրենց շուրջ համախմբելու կարողությամբ և բաց են միջազգային համագործակցության համար։

Կարդացեք հոդվածը` РусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում