Լեհաստանի տարածքում կտեղակայվեն ՆԱՏՕ-ի ուժեր՝ ռուսական անօդաչուների ներխուժման ֆոնին

2 րոպեի ընթերցում

Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկին հավանություն է տվել երկրի տարածքում ՆԱՏՕ-ի օտարերկրյա ուժերի բաղադրիչի ներկայությանը, որի նպատակն է Լեհաստանի ամրապնդումն «Արևելյան պահապան» գործողության շրջանակում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Notes From Poland պարբերականը՝ վկայակոչելով Ազգային անվտանգության բյուրոյի հայտարարությունը:

«Արևելյան պահապան» է կոչվում սեպտեմբերի 12-ին ՆԱՏՕ-ի հայտարարած գործողությունը, որի նպատակն է ամրապնդել դաշինքի արևելյան թևը, մասնավորապես՝ օդային պաշտպանությունը: 

Սեպտեմբերի 12-ին գործողության մասին հայտարարել էին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն և Եվրոպայում դաշնակիցների գերագույն հրամանատար Ալեքսուս Գրինկևիչը համատեղ մամուլի ասուլիսում: Նրանց խոսքով՝ Ֆրանսիան կտրամադրի երեք Rafale կործանիչ, Գերմանիան՝ չորս Eurofighter կործանիչ, Դանիան՝ երկու F-16 կործանիչ և հակաօդային պաշտպանության մեկ ֆրեգատ: Նիդեռլանդներն իր հերթին հայտարարել է Լեհաստանում Patriot համակարգերի տեղակայումն արագացնելու մասին, իսկ Չեխիան Լեհաստան է ուղարկել ուղղաթիռների ստորաբաժանում: 

Լեհաստանում արդեն իսկ գտնվում է ՆԱՏՕ-ի զորակազմ և սպառազինություն, այդ թվում՝ 10 000 ամերիկացի զինծառայող:

Սեպտեմբերի 10-ի գիշերը ռուսական մոտ երկու տասնյակ անօդաչու թռչող սարք մտել էր Լեհաստանի օդային տարածք: Վարշավան դա անվանել էր աննախադեպ սադրանք: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ Լեհաստանում որևէ օբյեկտ չի թիրախավորվել, և գերատեսչությունը պատրաստ է անհրաժեշտության դեպքում խորհրդակցություններ անցկացնել լեհական կողմի հետ:

Հայերեն Español Русский

Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովում քննարկվել են կառուցապատողների բարձրացրած հարցերը

Արարատ Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել Հայաստանի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի նիստը

ԱՄՆ զինված ուժերն Իրանի հետ հակամարտության սկզբից ի վեր կորցրել են 25 ինքնաթիռ և շուրջ 50 ԱԹՍ

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում միաձայն ընդունվել է Հայաստանի կողմից նախաձեռնված բանաձևը

Թրամփը խոսել է Իրանի հետ հակամարտության ավարտի և Հորմուզի նեղուցով նավթի արտահանումների մասին

Բրիտանացի ֆիզիկոս Բրայան Քոքսն արժանացել է STARMUS-ի գիտության հանրահռչակման Սթիվեն Հոքինգի մեդալին

Հայաստանն իրապես շարժվում է դեպի Եվրոպական միություն. Մարթա Կոս

Հութիները հարվածներ են հասցրել Սաուդյան Արաբիայի օդանավակայաններին և Եմենի Ադեն քաղաքին

2027թ. հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է. փոփոխություններ և նոր հնարավորություններ

Թրամփը հայտարարել է, որ շուտով զրուցելու է Պուտինի հետ